Առնոլդ Օրվիլ Բեքման (անգլ.՝ Arnold Orville Beckman, ապրիլի 10, 1900(1900-04-10)[1][2][3], Կալոմ, Լիվինգստոն շրջան, Իլինոյս - մայիսի 18, 2004(2004-05-18)[1][2][3], Լա Խոյա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս, ով հիմնադրել է Բեքման Ինստրումենտս ընկերությունը իր 1934 թվականի ՓիԷյչ մետրի (pH meter) գյուտի հիման վրա, որն օգտագործվում է թթվության չափման համար։ Նա նաև հիմնադրել է առաջին սիլիցիումի տրանզիստորի ընկերությունը, այսպիսով առաջացնելով Սիլիկոնային հովիտը։

Առնոլդ Բեքման
անգլ.՝ Arnold Orville Beckman
Ծնվել էապրիլի 10, 1900(1900-04-10)[1][2][3]
Կալոմ, Լիվինգստոն շրջան, Իլինոյս
Մահացել էմայիսի 18, 2004(2004-05-18)[1][2][3] (104 տարեկան)
Լա Խոյա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար, ինժեներ-էլեկտրիկ և գործարար
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և University High School?
Գիտական ղեկավարՌոսկո Դիքինսոն
Պարգևներ
Ամուսին(ներ)Mabel Beckman?[11]
 Arnold Orville Beckman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեքմանը ծնվել է Իլինոյսի Քալոմ գյուղում, դարբնի ընտանիքում։ Նա փոքր տարիքից հետաքրքրված է եղել շրջապատող աշխարհով։ Ինն տարեկանում, Բեքմանը գտնում է մի հին քիմիայի դասագիրք՝ Ջոել Դորման Ստիլի «Տասնչորս շաբաթ գիտությունում» գիրքը, և սկսում փորձեր ձեռնարկել։ Հայրը խրախուսում է նրա գիտական հետաքրքրությունը՝ թույլ տալով գործիքների մառանը փոխել լաբորատորիայի[12]։

Առաջին Համաշխարհային Պատերազմը դեռ ուժգնորեն շարունակվում էր, երբ Բեքմանը 18 տարեկան դարձավ, և այդ պատճառով էլ 1918 թվականի օգոստոսին զինվորագրվեց Միացյալ Նահանգների ծովային ուժերում։ Իր հիմնական ուսուցումից հետո, նա ուղարկվեց Բրուքլինի Ռազմածովային նավատորմի բակ, որպեսզի սպասի մինչև Եվրոպայի պատերազմ փոխադրվելը։ Սակայն պատերազմն ավարտվեց 1918 թվականի նոյեմբերին, և նա առիթ չունեցավ կռվել Ֆրանսիայում։ Մեկ այլ առիթով, շարքում մի տարածությամբ նա չուղարկվեց Ռուսաստան բոլշևիկների հետ կռվելու։ Փոխարենը, նա այդ Գոհաբանության տոնը (ամերիկյան տոն՝ Thanksgiving) անցկացրեց տեղական «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (YMCA), որտեղ իր մատուցողուհին էր 17 տարեկան Մեյբել Մեյնցերը, ով հետագայում դարձավ իր կինը։

Բեքմանը հաճախեց Իլինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարանը, որտեղ և ստացավ իր բակալավրի աստիճանը քիմիական ճարտարագիտության մեջ 1922 թվականին, իսկ իր մագիստրատուրան ֆիզիկական քիմիայի մեջ ստացավ 1923 թվականին։ Իլինոյսի համալսարան հաճախելիս, 1922 թվականին նա Գամա Ալֆա Շրջանավարտների գիտական եղբայրության (ֆրատերնիտիի) անդամ դարձավ։ Նա նաև միացավ Դելտա Ուպսիլոն եղբայրության։

Բեքմանը որոշեց իր ասպիրանտուրայի համար Կալտեք հաճախել։ Նա մի տարի սովորեց այնտեղ, ապա որոշեց վերադառնալ Նյու Յորք և իր նշանածին, ով որպես քարտուղարուհի աշխատում էր Անաչառ կյանքի ապահովագրության հասարակությունում։ Բեքմանն աշխատանք գտավ «Վեստերն էլեկտրիկի» ճարտարագիտության բաժնի հետ, որը «Բել հեռախոսի լաբորատորիաների» նախորդողն էր։

Վեստերն Էլեկտրիկում, Բեքմանը որակի հսկողության ծրագրեր էր մշակում վակուումային լամպերի արտադրման համար, և սովորում էլեկտրական շղթայի նախագծման մասին։ Այստեղ Բեքմանը բացահայտեց իր հետաքրքրությունը էլեկտրոնիկայում։

Բեքմանը Մեյբելի հետ ամուսնացավ 1925 թվականի հունիսի 10-ին։ Հաջորդ տարի, զույգը հետ տեղափոխվեց Կալիֆորնիա և Բեքմանը վերսկսեց իր ուսումնասիրությունները Կալտեքում։ Նա սկսեց հետաքրքրվել ուլտրամանուշակագույն ֆոտոլիզիսով և իր ասպիրանտուրայի խորհրդատուի՝ Ռոսկո Ջ. Դիքինսոնի հետ սկսեց աշխատել մի գործիքի վրա՝ ուլտրամանուշակագույն լույսի էներգիան գտնելու համար։ Գործիքն աշխատում էր ուլտրամանուշակագույն լույսը մի թերմոքուպլի (thermocouple) վրա շողացնելով և այդ ջերմությունը էլեկտրականության վերածելով, որը միացած էր մի գալվանոմետրի։ Իր ասպիրանտուրան 1928 թվականին ստանալուց հետո, Բեքմանին խնդրվեց որպես դասախոս և ապա որպես պրոֆեսոր մնալ Կալտեքում։

Կալտեքում եղած իր ժամանակ, նա նաև երբեմն աշխատել է Լինուս Փաուլինգի հետ, ով նույն ասպիրանտուի խորհրդատուի՝ Ռոսկո Ջ. Դիքինսոնի ներքո էր սովորում։ Փաուլինգի հետ աշխատելուց հետո, Բեքմանը ձևավորում է այն կարծիքը, որ Փաուլինգը մի անբարո մարդ և մտավոր գող է։ Նա պնդում էր, որ Փաուլինգը ուրիշների ուսումնասիրությունները յուրացնում է՝ առանց իրենց վերագրելու, այդ թվում Բեքմանի սեփական տեսությունները և հետազոտությունը՝ Փաուլինգի քվանտային քիմիայի տեսությունների մշակման ժամանակ։ Թեև Փաուլինգի հետ այս ենթադրյալ մեղադրանքի պատճառով գորշ էր, Բեքմանը իր կողմից թափված որևէ ջանք Փաուլինգի հետ վիճելու համար որպես իր ժամանակի վատնում էր համարում, դրանց միայն իր ընտանիքին և ընկերներին նկարագրելով։ Բեքմանի մոտ մի այնպիսի զզվանք առաջացավ Փաուլինգի դեմ, որը տևելու էր իր ամբողջ կյանքում, հավատալով որ Փաուլինգը հաջողությամբ իրականացրել է ամենաբարձր կարգի ակադեմիական խարդախություն, որը և պարգևատրվեց Փաուլինգի քիմիայի Նոբելյան մրցանակով։

Բեքմանը հետաքրքրությունը էլեկտրոնիկայով նրան քիմիայի բաժնում շատ հանրաճանաչ դարձրեց, քանի որ նա շատ հմուտ էր չափող գործիքներ կերտելու մեջ։ Նա նաև իր ապակի փչելու փորձառությունները կիսեց՝ մեխանիկական արտադրամասում (machine shop) դասընթացներ ունենալով։ Կալտեքի նախագահի՝ Ռոբերտ Միլիկանի օրհնությամբ, նա սկսեց դրսից խորհրդատվական աշխատանքներ ընդունել։

Հաճախորդներից մեկն ուզում էր մի թանաք, որ չթանձրանար։ Բեքմանի լուծումը նրան բուտիրիկ թթու ավելացնելն էր, մի շատ ապականիչ նյութ։ Այս բաղադրիչի պատճառով, ոչ մի արտադրող չէր ուզում այն արտադրել, և այդ պատճառով Բեքմանը որոշեց ինքը գործի անցնել։ Նա երկու Կալթեքի ուսանողներ վարձեց իրեն օգնելու համար, և Ազգային Թանաքային Հարմարանքների Ընկերությունը (National Inking Appliance Company) սկսեց։ Նախ նա փորձեց այն գրամեքենաների ժապավենների վերաթանաքավորման համար մարքեթինգ անել, բայց այս մոտեցումը հաջող չհանդիսացավ։

Մի ուրիշ հաճախորդ՝ Սանկիստը, սեփական արտադրման գործընթացի հետ խնդիրներ ուներ։ Այն կիտրոնները, որոնք որպես գյուղատնտեսական ապրանք վաճառելի չէին, պեկտինի կամ կիտրոնաթթուի էին վերածվում, և ծծմբի երկօքսիդը որպես պահպանական միջոց էր օգտագործվում։ Սանկիստը պետք ուներ, որ ցանկացած ժամանակ տեղյակ լիներ արտադրանքի թթվությունից, և այն ժամանակվա օգտագործվող մեթոդները, ինչպիսին էր լոռադեղ թուղթը, լավ չէին աշխատում։

Բեքմանը 1935 թվականին ստեղծեց ՓիԷյչ մետրը։ Ի սկզբանե թթվամետր (acidimeter) անվամբ, ՓիԷյչ մետրը լուծման ՓիԷյչի չափման համար շատ կարևոր գործիք է։

1955 թվականին, Բեքմանը հիմնադրեց Շոքլի կիսահաղորդչային լաբորատորիան (Shockley Semiconductor Laboratory)՝ Վիլյամ Շոքլիի կիսահաղորդչային տեխնոլոգիային վերաբերող հետազոտությունը ֆինանսավորելու համար։ Քանի որ Շոքլիի տարիքով մայրը ապրում էր Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում, Շոքլին լաբորատորիան հաստատեց մոտակա Մաունթեյն Վիու քաղաքում։ Այսպիսով ծնվեց Սիլիկոնային հովիտը։

Իր ավելի ուշ տարիներում, Բեքմանը ապրում էր Կալիֆոռնիայի Քորոնա դել Մարում, Նյուփորտ Լողափի մոտ։ Նա ակտիվ բարեգործ էր Առնոլդ և Մեյբել Բեքման հիմնադրամի միջոցով։ Մինչ օրս, հիմնադրամը ավելի քան 400 միլիոն դոլար է հատկացրել տարբեր բարեգործություններին և կազմակերպություններին։ Նվիրատվությունները հիմնականում հատկացվել են գիտնականներին և գիտական պատճաներին, ինչպես նաև իր մայր համալսարաններին։ Նրա անվամբ են կոչվում Իլինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարանի Բեքման Ինստիտուտը և Բեքման Քառանկյունին։ Նաև նրա անվամբ են կոչվում Կալիֆոռնիայի Տեխնոլոգիայի Ինստիտուտի Բեքման Ինստիտուտը, Բեքման Լսարանը, Բեքմանի վարքագծային գիտությունների լաբորատորիան, և Բեքմանի քիմիական սինթեզի լաբորատորիան։

Բեքմանը և նրա ընտանիքը նաև հովանավորել են Առնոլդ Օ. Բեքման միջնակարգ դպրոցի ստեղծման Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում։

Բեքմանը պատմության և յուրահատուկ ժառանգության կենտրոնը գտնվում է Կալիֆոռնիայի Ֆուլերտոնի Բեքման Կուլտեր շտաբում։

Բեքմանը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատանեկան նվաճումների բիզնեսի փառքի սրահում 1985 թվականին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #122618017 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1996.
  4. https://www.nationalmedals.org/laureates
  5. https://scalacs.org/?page_id=20
  6. https://www.invent.org/inductees/arnold-o-beckman
  7. https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
  8. https://www.acs.org/funding/awards/charles-lathrop-parsons-award/past-recipients.html
  9. https://www.theaic.org/award_winners/goldmedal.html
  10. https://www.sciencehistory.org/historical-profile/arnold-o-beckman
  11. https://www.latimes.com/archives/la-xpm-1989-06-03-mn-714-story.html
  12. «Առնոլդ Բեքման՝ ասպիրանտ. Կենսագրություն (անգլերեն)». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  13. «The U.S. Business Hall of Fame». Fortune Magazine.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Բեքման» հոդվածին։