Առնոլդ Ադամյան

հայ վիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Առնոլդ Արամի Ադամյան (սեպտեմբերի 6, 1935(1935-09-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2012(2012-09-11), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի պլաստիկ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1989), Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտական վիրաբույժների ռուսական դպրոցի ներկայացուցիչ։

Առնոլդ Ադամյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1935(1935-09-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 2012(2012-09-11) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՄոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ
ԱմուսինԼեյլա Ադամյան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ
և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Առնոլդ Ադամյանը ծնվել է 1935 թվականին Երևանում։ Հայրական կողմը եղել է շատ հարուստ։ Տատը ուներ սեփական իջևանատուն Երևանում, գորգերի խանութ, զենքերի վերանորոգման արհեստանոց ու խաղողի այգիներ։ Հայրը՝ Արամ Ադամյանը ավարտել է Երևանի ռուսական գիմնազիան, այնուհետև մեկնել Գերմանիա, շարունակել ուսումը։ 1920 թվականին վերադառնում է Հայաստան և աշխատում իր մասնագիտությամբ՝ էլեկտրոինժեներ։ Որոշ ժամանակ անց հիվանդության պատճառով թողնում է աշխատանքը և դասախոսում ինստիտուտում։ Առնոլդի քույրը՝ Էլեանորան երեք տարով մեծ էր նրանից։ Մասնագիտությամբ դաշնակահար էր, դասավանդում էր կոնսերվատորիայում, իսկ հետո մեկնում է ԱՄՆ։ 1943 թվականին Առնոլդը ընդունվում է կոնսերվատորիային կից հատուկ օժտված երեխաների դասարանը։ 1944 թվականին ընդունվում է Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ 1954 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և 1960 թվականին ավարտել այն։ Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում՝ 1961 թվականին։ 1962 թվականից որպես բժիշկ-օրդինատոր, կլինիկական օրդինատոր, ասպիրանտ, կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի ղեկավար շարունակել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, որտեղ և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները։ 1971 թվականին Ադամյանը ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1989 թվականին՝ պրոֆեսորի։

 
Առնոլդ Ադամյանի հուշատախտակը Երևանի Ղազար Փարպեցու փողոցում

Նա մշակել և հիմնավորել է պոլիմերային նյութերի օգտագործմամբ կրծքավանդակի օրգանների վերականգնման և պլաստիկ վիրահատությունների ժամանակ վիրաբուժության ռազմավարության մի շարք նոր կանոնակարգեր։ Առնոլդ Ադամյանը մոտ 90 գյուտերի,մոտ 750 գիտական հոդվածների հեղինակ է։ Առնոլդ Ադամյանը առաջիններից մեկն է, ով ուսումնասիրել է լազերային հնարավորությունները բժշկության մեջ և Ռուսաստանում զբաղվել թոքերի փոխպատվաստմամբ։ Նա նաև մշակել և հիմնավորել է ծայրամասային թոքերի քաղցկեղի տնտեսող վիրահատությունների գործառությունները, մշակել մի շարք պլաստիկ վիրաբուժություններ տարաբնույթ իմպլանտների կիրառմամբ, փորձարկել թոքերից ռումբերի բեկորների և մետաղական փամփուշտների հեռացման մեթոդը էլեկտրոնային պատկերի ուժեղացուցիչների վերահսկողությամբ։ Նրա ստեղծված բազմաֆունկցիոնալ կենսաբանորեն ակտիվ վիրակապերի տեսականին ոսկե շքանշանի է արժանացել Ժնևի և Բրյուսելի միջազգային ցուցահանդեսներում և այժմ այն գործածում են Ռուսաստանի զինված ուժերում։ Նա եղել է Ռուսաստանում Հայերի միության հիմնադիրներից մեկը։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Լեյլա Ադամյան (հունվարի 20, 1949, Թբիլիսի) մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ, մանկավարժ է։ Ունի երկու աղջիկ` Ասյա Առնոլդի Ստեփանյան (1970) և Ագնեսա Առնոլդի Օսիպովա (1971), երկուսն էլ մանկաբարձներ են։ Ունի 5 թոռ` Միխայիլ, Եկատիրինա, Լեյլա, Էդուարդ, Նատաշա։

Մահը խմբագրել

Կյանքի վերջին տարիներին Ադամյանն ապրել է միայնակ։ Նա վիրահատության պետք է լիներ Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, սակայն ուշացել է, իսկ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Փրկարարները ջարդել են դուռը և գտել Ադամյանին անկողնում մահացած։

  «Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տաղանդավոր վիրաբույժ, գիտնական-վիրաբույժների ռուսական դպրոցի վառ ներկայացուցիչ Առնոլդ Արամի Ադամյանը։ Նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր բժշկի, հայ ժողովրդի հավատարիմ զավակի, հրաշալի մարդու գործընկերներին, հարազատներին և մերձավորներին»,- այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ցավակցական հեռագրի մեջ[1]։  

Պարգևներ խմբագրել

  • «ՌԴ վաստակավոր գյուտարար» բժշկագիտության մեջ ներդրած գիտական, մանկավարժական, հանրային գործունեության համար
  • «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Ոսկե Խաչ» Ռուսաստանի հայերի միության կողմից
  • «Ճանաչում» մրցանակի դափնեկիր
  • ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել