«Առյուծի բաշը» (անգլերեն՝ The Adventure of the Lion's Mane), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվաքծքը։ Այն գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին։ Ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։ Պատմվածքի առանձնահատկությունը այն է, որ այն պատմվում է Շերլոկ Հոլմսի դեմքով, իսկ դոկտոր Վաթսոնը չի հայտնվում։

Առյուծի բաշը
անգլ.՝ The Adventure of the Lion's Mane
Տեսակգրական ստեղծագործություն և պատմվածք
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1926
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1926
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1]
ՆախորդԳունատված զինվորը
ՀաջորդՀանգստի անցած ներկավաճառը
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-casebook-of-sherlock-holmes/text/the-adventure-of-the-lions-mane
 The Adventure of the Lion's Mane

Սյուժե խմբագրել

Պատմվածքը պատմվում է Շերլոկ Հոլմսի դեմքից։ Նա պատմում է, որ թողել է բոլոր գործերը և մեկնել է Սուսեքսում, Դաունս բարձրության հարավային լանջում գտնվող իր վիլա հանգստանալու։ Այնտեղ նա ապրում է իր ծեր տնտեսուհու հետ և շփվում է Ֆուլվորտ գյուղի բնակիչների հետ։

Մի անգամ Հոլմսը իջնում է լողափ, որտեղ սիրում է հաճախ զբոսնել և մաքուր օդ շնչել։ Այնտեղ նա հանդիպում է իր ծանոթին՝ Հարոլդ Սթենքհըրսթին, ով գյուղի դպրոցի տնօրենն է և բավականին հարգված է։ Սթենքհըրսթը զրուցում է Հոլմսի հետ և հաղորդում է, որ սպասում է Ֆիցրոյ Մաքֆերսոնին, ով դպրոցում բնագիտություն է դասավանդում։ Հոլմսը մի քանի անգամ տեսել է նրան լողափում լողալիս։ Մի քանի րոպե անց հեռվում հայտնվում է Մաքֆերսոնը և, հարբածի նման օրորվելով, ընկնում է գետնին։ Հոլմսը և Սթենքհըրսթը վազում են օգնության, սակայն Մաքֆերսոնը արագ մահանում է, իսկ մահանալուց առաջ արտասանում է «առյուծի բաշը» արտահայտությունը։ Նրա մարմնի վրա տարբեր արնագույն բշտիկներ են հայտնաբերվում, որոնք թողել են պատատացողունով կամ մտրակով հարվածելով։ Մաքֆերսոնին այնպես են տանջել, որ նա չի դիմացել ցավին։

Հենց այդ րոպեին հայտնվում է մաթեմատիկայի ուսուցիչ Յան Մարդոքը, ով, Հոլմսի նկարագրությամբ, փակ, չշփվող և տարօրինակ մարդ է։ Մարդոքը և Մաքֆերսոնը չէին սիրում միմյանց, հատկապես այն դեպքից հետո, երբ Մարդոքը Մաքֆերսոնի շանը պատուհանից դուրս է շպրտում։ Շատ պատճառներ կային, ըստ որոնց կարելի էր կասկածել Մարդոքին։ Հոլմսը նրան ոստիկանության հետևից է ուղարկում, իսկ ինքը սկսում է ուսումնասիրել ամբողջ ափը, որտեղ ոչ ոք չկար։ Նա գտնում է Մաքֆերսոնի չոր սրբիչը, սակայն մարմինը թաց էր, որը նշանակում է, որ Մաքֆերսոնը չի հասցրել լողալուց հետո չորանալ։

Դրանից հետո Մաքֆերսոնի մոտ սիրային նամակագրություններ են գտնում։ Հոլմսին հաջողվում է պարզել, որ Մաքֆերսոնը սիրահարվել է Ֆուլվորտի հարուստ բնակիչներից մեկի դստերը՝ Մոդ Բելամիին։ Երբ Հոլմսը և Սթենքհըրսթը մոտենում են Բելամիների տուն, նրանց փողոցում հանդիպում են Յան Մարդոքին։ Տնօրենի և Մարդոքի մինջև խոշո վեճ է տեղի ունենում, և տնօրենը աշխատանքից հեռացնում է Մարդոքին, վերջինս միայն ուրախանում է դրանով։ Խոսակցության ընթացքում Մարդոքը խոստովանում է, որ սիրում էր Մոդ Բելամիին այնպես, ինչպես Մաքֆերսոնը, սակայն աղջիկը նրան փոխադարձ սիրով չի պատասխանում, և նա ճանապարհը Մաքֆերսոնին է զիջում։

Բելամիների տանը Հոլմսին հաջողվում է պարզել, որ Մոդի հարազատները դեմ էին, որպեսզի աղջիկը հանդիպի ցածր դասի մարդու հետ։ Վերջում նա խոստովանում է, որ նրանք գաղտնի նշանված էին, սակայն թաքցնում էին դա, այդ թվում հորեղբայր Ֆիցրոյի պատճառով։

Սպանությունից մի քանի օր անց Հոլմսը իր տնտեսուհուց իմանում է, որ մահացել է Մաքֆերսոնի շունը, ով իր տիրոջը կարոտում և երկար ժամանակ հաց չէր ուտում։ Շանը մահացած են գտել հենց այն նույն վայրում, որտեղ և մահացել է իր տերը։ Դա զարմացրեց Հոլմսին և նա զննեց շան դիակը, պարզելով, որ շունը տանջանքների մեջ է մահացել։

 
Ցիանեա

Այնուհետև Հոլմսը պատմում է, թե ինչպես է ամբողջ գիշեր տակնուվրա արել իր տան ձեղնահարկի գրքերը։ Առավոտյան իր մոտ է գալիս գյուղի տեսուչերից մեկը և հայտնում է, որ ցանկանում է ձերբակալել Յան Մերդոքին։ Նույն պահին տուն է ներխուժում Սթենքհըրսթը՝ իր հետ մահամերձ Մերդոքին քարշ տալով։ Նրա մոտ հայտնաբերում են նույն վնասվածքները, որոնք հայտնաբերվել էր Մաքֆերսոնի մոտ։ Հոլմսը հիվանդի վիսկի է տալիս և սկսում է վերահարցաքննել Սթենքհըրսթին։ Վերջինս պատմում է, որ նա զբոսնում էր ժայռերի վրայով, երբ հանկարծ լողափում տեսավ գոռացող Մերդոքին, ով օրորվելով ընկավ։ Նա Մերդոքին անմիջապես խուզարկուի տուն բերեց։ Հոլմսը հայտարարում է, որ գիտի, թե որն է գործի ամբողջ էությունը և թե ով է մարդասպանը։

Հոլմսը, Սթենքհըրսթը և տեսուչը, խուզարկուի խնդրանքով, իջնում են ծովալճակ։ Այնտեղ նրանք տեսնում են հսկայական ծովային կենդանու, որը առյուծի բաշի է նման։ Հոլմսը ասում է, որ սա ցիանեա[2] է, որը փոթորիկի ընթացքում ափ է հասել։ Այնուհետև նրանք մեծ քարե կտոր են գցում ցիանեայի վրա և այդպես ոչնչացնում են նրան։ Հոլմսը սկսում է բացատրել, որ ամեն ինչի պատճառը «առյուծի բաշն» էր, որին այդպես Մաքֆերսոնն է անվանել։ Նա սպանել է նրան և նրա շանը, հետո հարձակվել է Մերդոքի վրա, ով հազիվ կարողացել է փրկվել։ Մերդոքը, ամբողջովին առողջ, ոտքի է կանգնում, իսկ Հոլմսը, իր տնօրեն ընկերոջը ցիանեաների մասին գիրք է նվիրում։

Պատմվածքի անհամապատասխանություն խմբագրել

  • Իրականում, ցիանեան վտանգավոր չէ մարդու կյանքի համար։ Այս մեդեուզայի թույնը ի վիճակի չէ մահվան հասցնել, սակայն ցանը զգայուն մարդկանց համար կարող է ցավոտ լինել, իսկ տոքսինները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել։
  • Իրականում, պատմվածքում նկարագրված կենդանին գոյություն ունի, սակայն Մեծ Բրիտանիայից բավականին հեռու է ապրում և Կոնան Դոյլի ժամանակաշրջանում նրա մասին հայտնի չէր (Chironex fleckeri

Հետաքրքիր փաստ խմբագրել

  • «Առյուծի բաշը» պատմվածքը համարվում է այն երկու պատմվածքներից մեկը (մյուսը՝ «Գունատված զինվորը»), որում պատմվածքը ներկայացվում է Շերլոկ Հոլմսի դեմքից։

Ադապտացիաներ խմբագրել

«Առյուծի բաշը» բեմադրվել է 1994 թվականին՝ BBC Radio 4-ի համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Doyle A. C. The Case-Book of Sherlock HolmesJohn Murray, 1927.
  2. Մեդուզաների դասին պատկանող կենդանի, որ հիմնականում հանդիպում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների հյուսիսային շրջաններում։
  3. «The BBC audio complete Sherlock Holmes». merrisonholmes.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծի բաշը» հոդվածին։