Առլեկինադ (ֆր.՝ arlequinade), փոքր, հիմնականում մեկ արարից բաղկացած տեսարաններից կազմված բեմական ժանր, որի գլխավոր գործող անձերն են Առլեկինը և կոմեդիա դել'արտեի մյուս դիմակ-կերպարները։ Առլեկինադն առաջացել է 17-րդ դարում Փարիզում իտալական խմբերի ազդեցությամբ, այնուհետև տարածվել է եվրոպական այլ թատրոններում՝ երբեմն ստանալով բուռլեսկ կամ կլոունադա անվանումները։ Առլեկինադի գերիշխող տարրերն են մնջախաղը, երգը և պարը[1]։

1890 թվականի գրքի կազմ՝ առլեկինադի կերպարներով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 17 — 208 էջ. — 5000 հատ։