Առաքյալը (ֆիլմ, 1997)
«Առաքյալը» (անգլ.՝ The Apostle) 1997 թվականին նկարահանված դրամա, որի գլխավոր դերում հանդես է եկել Ռոբերտ Դյուվալը։ Վերջինս նաև ֆիլմի ռեժիսորն է և սցենարիստը։
Առաքյալը անգլ.՝ The Apostle | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2] |
Թվական | 1997 և հոկտեմբերի 8, 1998[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Դյուվալ[1][4] |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Դյուվալ |
Դերակատարներ | Ֆեռա Ֆոսեթ[5], Միրանդա Ռիչարդսոն[4][5], Բիլի Ջո Շեյվեր[5], Բիլի Բոբ Թորնթոն[5], Ջուն Կարտեր Քեշ[5], Տոդ Ալեն[5], Ուոլթոն Գոգինս[5], Ռոբերտ Դյուվալ[4][2][5] և Ջեյմս Գեմոն[5] |
Երաժշտություն | Դևիդ Մենսֆիլդ |
Մոնտաժ | Ստիվեն Մաք[6] |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Տևողություն | 129 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Տեխասի խարիզմատիկ եկեղեցու քարոզիչ Յուլիսս Դյուի կյանքում ծանր ժամանակներ են։ Նրա սիրելի կինը՝ Ջեսսը, դավաճանում է իրեն երիտասարդ քահանայի հետ և պատրաստվում է ամուսնալուծվել։ Այդ լուրից ցնցված՝ Դյուին որոշում է վրեժխնդիր լինել կնոջ սիրեկանից։ Հարաբերությունների բուռն պարզումից հետո հակառակորդն ընկնում է կոմայի մեջ, և ծեր քահանան այլընտրանք չունենալով՝ փախչում է հայրենի քաղաքից։ Նա կանգ է առնում Լուիզիանայում և աշխատանքի անցնում մեքենաների վերանորոգման խանութում, ապա միանում է աֆրոամերիկյան քրիստոնեական համայնքին։ Այս մարդկանց մեջ հասկացողություն և աջակցություն գտնելով՝ Դյուին փորձում է իր կյանքը սկսել զրոյից։
Դերակատար | Դեր |
---|---|
Ռոբերտ Դյուվալ | Յուլիսս Դյուի |
Ֆեռա Ֆոսեթ | Ջեսսի Դյուի |
Բիլի Բոբ Տորնտոն | խառնակիչ |
Բիլլի Ջո Շեյվեր | Ջո |
Ջուն Քարտեր Քեշ | տիկին Դյուի/մայր |
Միրանդա Ռիչարդսոն | Տյուզի |
Ուոլթոն Գոգինս | Սեմ |
Թոդ Ալեն | Հորեյս |
Ջոն Բիզլի | քահանա Չարլզ Բլեքվել |
Ջեյմս Գեմոն | Եղբայր Էդուարդ |
Մրցանակներ և անվանակոչություններ խմբագրել
- 1998 թվականին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»՝ լավագույն դերասան անվանակարգում (Ռոբերտ Դյուվալ)։
- 1998 թվականին ֆիլմը ստացել է «Արբանյակ» մրցանակաբաշխության մրցանակ՝ դրամայի լավագույն դերասանի համար (Ռոբերտ Դյուվալ)։
- 1998 թվականին ստացել է «Անկախ ոգի» մրցանակաբաշխության երեք մրցանակ՝ լավագույն ֆիլմ (Ռոբերտ Դյուվալ), լավագույն ռեժիսոր (Ռոբերտ Դյուվալ) և լավագույն դերասան (Ռոբերտ Դյուվալ) անվանակարգերում, ինչպես նաև երեք անվանակարգերում` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ֆեռա Ֆոսեթ և Միրանդա Ռիչարդսոն), լավագույն սցենարիստ (Ռոբերտ Դյուվալ)։
- 1998 թվականին առաջադրվել է ԱՄՆ կինոդերասանների Գիլդ մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում (Ռոբերտ Դյուվալ)։
- 1997 թվականին ստացել է հատուկ մրցանակ ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից։
Կարծիք խմբագրել
Ռոջեր Էբերթը «Առաքյալ» ֆիլմին տվել է «չորս աստղ» և այն ուսանելի անվանել[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0118632/
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/the-apostle
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/apostol-1997
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.imdb.com/title/tt0118632/fullcredits
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Ebert, Roger. «The Apostle Movie Review and Film Summary (1998)». rogerebert.com. Ebert Digital LLC. Retrieved 2 June 2013.
Արտաքին հղումներ խմբագրել
- The Apostle at the Arts & Faith Top100 Spiritually Significant Films list
- The New York Times Critics' Pick (A. O. Scott) link Արխիվացված 2012-03-22 Wayback Machine