Առաքել Մարատի Մարտիկյան (1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ (2022-2023), ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ (2013-2017), գեներալ-մայոր։

Արկադի Ղուկասյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դրոշ
Դրոշ
հունվարի 10, 2022 - հունվարի 24, 2023
Հաջորդող Սամվել Մովսիսյան
 
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան (1985) և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիա (2000)
Ծննդյան օր 1962
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Կրթություն խմբագրել

Զինվորական ծառայությունը խմբագրել

  • 1985-87 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում։
  • Զբաղեցրել է հատուկ նշանակության գնդի շտաբի պետի, Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնները։
  • 2006 թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ։
  • 2013 թ. հունիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2013 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
  • 2017 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ։
  • 2019 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այդ պաշտոնից ազատվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին։
  • 2022 թվականի հունվարի 10-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել