Առաջ, Դիեգո, առաջ
Առաջ, Դիեգո, առաջ (անգլ.՝ Go, Diego, Go!), ամերիկյան մուլտսերիալ։ Պրեմիերան կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում։ «Ճանապարհորդ Դորան» մուլտսերիալի սփին-օֆֆն է և պատմում է Դորայի 8-ամյա զարմիկի` Դիեգոյի արկածների մասին, որը պաշտպանում է բնությունն ու շրջակա միջավայրը[2][3]։
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
---|---|
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ |
Հիմնված է | Դորա ճանապարհորդը |
Հնչյունավորում | Ջեյք Թ. Օսթին |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն[1] |
Ընկերություն | Nickelodeon Animation Studio |
Դիստրիբյուտոր | Paramount Domestic Television? |
Տևողություն | 25 րոպե |
Սյուժե խմբագրել
Անիմացիոն մուլտսերիալը պատմում է 8-ամյա Դիեգո Մարկսենի արկածների մասին, որը քրոջ` Ալիսայի հետ միասին օգնում է հիմնականում արևադարձային անտառներում ապրող վտանգված կենդանիներին։ Դիեգոն հանդիպում է ջունգլիներում ապրող շատ կենդանիների և նրանց մասին շատ բան է սովորում։ Նրա ավագ քույրը` Ալիսան, պատմում է Դիեգոյին և հանդիսատեսին այն մասին, թե օրինակ, ինչպես կարելի է տարբերակել կենդանիների հետքերը, ինչ ձայներ են նրանք արտաբերում։ Երեխաները ոչ միայն սովորում են կենդանիների մասին, այլև` անգլերեն են սովորում։
Գործող անձինք խմբագրել
- Դիոեգո` սերիալի գլխավոր հերոսը։ Տղա, որն օգնում է վտանգի տակ գտնվող կենդանիներին[4]։ Նա ունի փոքրիկ յագուար։ Դորայի զարմիկն է։
- Ալիսա` երկրորդ գլխավոր հերոսը։ Նա Դիեգոյի ավագ քույրն է, նույնպես փրկում է վտանգի տակ գտնվող կենդանիներին։ Դորայի զարմուհին է։
- Փոքրիկ յագուար` Դիեգոյի կենդանի ընկերն է։
- Դորա` երկրորդական գործող անձ է, «Ճանապարհորդ Դորան» սերիալի գլխավոր հերոսն է։ Դիեգոյի և Ալիսայի զարմուհին։
- Կլիկը` լուսանկարչական ապարատ, օգնում է Դիեգոյին գտնել վտանգված կենդանիներին։
- Ռեսքյու-Պակ` ուսապարկ, Դիեգոյի փրկարարական հավաքածուն է։ Այն կարող է վերածվել պարաշյուտի, նավակի, սնոուբորդի և այլն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Go Diego Go! - Nick Jr». Nick Jr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Jeanne Spreier (2005 թ․ սեպտեմբերի 5). «Dora's cousin, Diego, takes stage on Tuesday». Knight Ridder. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ ««Դիեգոյի արկածները»». igrywinks.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.