Առաջին ազգային (Ուկրաինա)


Առաջին ազգային (ուկրաիներեն՝ Перший національний), Ուկրաինական ազգային հեռուստաալիք, հեռարձակվում է առաջին մետրային հաճախականությամբ։ Հեռուստաալիքի շենքը գտնվում է Կիևում, և հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն հեռուստակենտրոններից։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Եգոր Բենկենդորֆը[1]։

Перший національний
Երկիր{{{2}}} Ուկրաինա
ԿիևԿիև
Հեռարձակման գոտի{{{2}}} Ուկրաինա
Հեռարձակման լեզուուկրաիներեն
Հեռարձակման սկսման թվական1939 փետրվարի 1
ՍեփականատերНТКУ
🌐1tv.com.ua

Հեռուստաալիքի առաջին փորձնական եթերը կատարվել է 1939 թվականի փետրվարի 1-ին՝ 40 րոպե տևողությամբ։ 1951 թվականին մեկնարկեց Կիևի հեռուստակենտրոնը «Վելիկա զագրավա» ֆիլմի ցուցադրությամբ, իսկ Կիևյան հեռուստատեսությունը պարբերական եթեր սկսեց դուրս գալ 1956 թվականի նոյեմբերից։

1965 թ. հունվարի 20-ից հեռուստաէկրաններին հայտնվեց «ՈՒՏ» պատկերանիշը, ինչը խորհրդանշում էր Ուկրաինայի համահանրապետական հեռուստատեսության սկիզբը։ Այդ ժամանակից շաբաթվա ընթացքում հեռարձակվում էր 200 եթերաժամ։ 1969 թվականից սկսեց գունավոր հեռարձակումը։ 1972 թ. մարտի 6-ից սկսեց հեռարձակվել Ուկրաինայի հեռուստատեսության երկրորդ ծրագիրը (ՈՒՏ 2)։

Ներկայում հեռուստաալիքի ծածկույթը հասանելի է Ուկրաինայի 97 % տարածում[2]։

2002 թվականից սկսել է միջազգային արբանյակային հեռարձակումը։

2005 թվականի արդյունքներով հեռուստաալիքի բաժինը ուկրաինական հեռուստաշուկայում կազմել է 2 %, Ուկրաինայում հեռարձակվեղ հեռուստաալիքների շարքում զբաղեցնելով 9-րդ տեղը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել