Առաջադրված հանգամանքներ

Առաջադրված հանգամանքներ (ռուս.՝ предлагаемые обстоятельства), այն կենսական պայմանները, որոնց մեջ հայտնվում է գործող անձը և որոնց համաձայն դերակատարը պետք է գործի բեմի վրա, Կոնստանտին Ստանիսլավսկու արտահայտություններից մեկը։

Ստանիսլավսկին առանձնացրել է արտաքին և ներքին առաջադրված հանգամանքներ։ Ըստ նրա՝ արտաքին հանգամանքները, փաստերի և դեպքերի արտաքին կյանքը պարզելու համար նախ և առաջ պետք է որոշել դրանց առկայությունը, հետևողականությունն ու փոխազդեցությունը։ Իսկ պիեսի և դերի հոգևոր կյանքի ներքին հանգամանքները գոյանում են յուրաքանչյուր գործող անձի անձնական կյանքի ներքին պայմաններից, որոնք մեծապես կախված են արտաքին հանգամանքներից և այլ մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 16 — 208 էջ. — 5000 հատ։

Գրականություն խմբագրել