Առանց մատների ձեռնոց[1] (ռուս.՝ митенка (եզակի թիվ), ֆր.՝ mitaines), թաթման, առանց մատների ձեռնոց, որոնք հագցնում են ձեռքերին։ Պատրաստված են պլաստիկ նյութից։ Առանց մատների ձեռնոցները կրում են այնպիսի սպորտաձևերում, որոնցում կարևոր է ձեռքերի և սպորտային պարագաների մեջ շփման նվազեցումը (օրինակ՝ հեծանվավազքի դեպքում)։

Տարբեր տեսակի առանց մատների ձեռնոց

Պատմություն խմբագրել

 
Գույնզգույն տրիկոտաժե ձեռնոցներ

Սկզբում ձեռնոցներն օգտագործվում էր ցրտի դեմ պաշտպանվելու ժամանակ, երբ մատները շարժունակություն էին պահանջում։ Սակայն, 18-րդ դարից սկսած, ձեռնոցներն սկսել են օգտագործվել որպես նորաձև կանանց հագուստի բաղկացուցիչ մաս, համապատասխանաբար ձեռնոցը կատարում էր ավելի գեղագիտական, քան գործնական գործառույթ։ Այս նորաձևությունը տևել է մինչև 19-րդ դարը։ Օգտագործվում էին ինչպես պարզ՝ տրիկոտաժե, այնպես էլ ժանյակավոր ձեռնոցներ, ավելին՝ նրանք կարող էին հասնել ինչպես թևի միջին, այնպես էլ նախաբազկի երկարությանը։

Ռուսաստանում ձեռնոցներն օգտագործվել են 19-րդ դարում և համարվում էին կանանց ձեռնոցներ[2]։ Ներկայումս ձեռնոցներն օգտագործվում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց կողմից, դեռ ավելին՝ համարվում են կանանց հագուստի աքսեսուար։ Կանանց ձեռնոցները կարելի է զարդարել տարբեր զարդապատկերներով։

Ձեռնոցների տեսակներ խմբագրել

Որոշ մոդելներում նյութը կարող է փոքր-ինչ ծածկել մատները, իսկ մյուս մոդելներում նյութը ծածկում է միայն ափը և ձեռքի հետևը։ Ձեռնոցը կարող է նաև ծածկել ոչ միայն ափը, այլև ձեռքի մի մասը` քիչ թե շատ բարձրանալով։ Կան տարբեր տեսակի ձեռնոցներ․

  • Սովորական ձեռնոցներ առանց մատների
  • Ձեռքերին կոճկվող, առանց մատների ձեռնոցներ
  • «Խողովակներ»` առանց մատների և ափի խցիկների։ Սպորտային ձեռնաշղթաներ (compression sleeves)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Р. М. Кирсанова Митенки // Костюм в русской художественной культуре 18 — первой половины 20 вв.: Опыт энциклопедии / под ред. Т. Г. Морозовой, В. Д. Синюкова. — М.: Большая Российская энциклопедия, 1995. — С. 175—176. — 383 с.: ил. с. — 50 000 экз. — ISBN 5-85270-144-0
  • Л. В. Беловинский Митенки // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 391. — 784 с.: — ил. с. — 5 000 экз. — ISBN 978-5-699-24458-4
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց մատների ձեռնոց» հոդվածին։