Առանձնացված սերվեր (անգլ.՝ dedicated server), հոստինգի տեսակ, որի ժամանակ օգտագործողին տրամադրվում է առանձին ֆիզիականա մեքենա (ի տարբերություն վիրտուալ հոստինգի)։ Սովորաբար աշխատեցնելու համար օգտագործվում է այնպիսի ծրագրեր, որոնք չեն կարող աշխատել այլ ծրագրերի հետ միևնույն ֆիզիկական տարածքում կամ պահանջում են հատուկ ռեսուրսներ[1]։

Այն կարող է պատկանել ընկերության, որը մատուցում է առանձնացված սերվերների տրամադրման ծառայություններ, կամ կարող է լինել հաճախորդի սեփականությունը։

Օգտագործումը բիզնեսում խմբագրել

Սարքավորման և ծրագրային ապահովման ամբողջական հասանելիություն խմբագրել

Առանձնացված սերվերի սեփականատերը կարող է փոխել համակարգչի կոնֆիգուրացիան, ներդնել ցանկացած օպերացիոն համակարգ , սերվերում իրականացնել ցանկացած տեխնիկական աշխատանքներ[2]։ Այս ամենը չի կարող խանգարել մյուս ծառայություններին և սերվերներին։

Ի լրումն այս ամենի առանձնացված սերվերին հաճախ տրվում է KVM/IP ֊ի հասանելություն։ Վերջինս հնարավորություն է տալիս BIOS ֊ը և ծրագրային ապահովումը կարգավորել հեռահար ձևով։

Ցանցային անվտանգություն խմբագրել

Սերվերն առանց տվյալների կարող է գտնվել առանձին մեքենայի վրա, որպեսզի ներխուժողը, ով ստացել է վեբ-սերվերի սուպերօգտագործողի իրավունք, չկարողանա լուրջ վնասել տվյալների հենքը, քանի որ իրեն հասանաելի է ոչ ամբողջական SQL ֊ը , այլ միայն մի քանի պահված ընթացակարգեր, որոնցով մեծ վնաս հասցնելը պարզապես անհնար կլինի։

Համակարգչային բեռնաթափում խմբագրել

Ենթադրենք տվյալների բազային անհրաժեշտ է այնքան հաշվողական ռեսուրսներ, որ ոչ վեբ֊սերվեր, ոչ FTP-սերվեր տվյալ մեքենայում հնարավոր չէ աշխատացնել։ Այս դեպքում տվյալների բազան տեղակայվում է առանձնացած սերվերում։

Անխափան մուտքի ապահովում խմբագրել

Եթե տվյալների բազան և վեբ սերվերը ֆիզիկապես գտնվում են տարբեր մեքենաներում, ապա վեբ սերվերում տեխնիկական աշխատանքեր իրականացնելիս օգտագործողները կարող են ունենալ տվյալների բազայի մուտքի հնարավորություն։

Օգտագործումը համակարգչային խաղերում խմբագրել

Առանձնացվում է բազմաթիվ օգտատերեր ունեցող խաղ անվանվում սերվեր, որի վրա աշխատում է միայն խաղի սեռվերային մասը (խաղացողի հաշիվը այս սերվերում չէ)[3]։ Եթե գոյություն ունի Unix-նման օպերացիոն համակարգի սերվերի տարբերակ սովորաբար նախընտրում են հենց այս սերվեր։

Ցանցային խաղի սերվերային մասը տեղափոխվում է առանձին համակարգիչ հենց այս նպատակով։

Համակարգչի բեռնաթափում խմբագրել

Եթե մանակիցները շատ են և խաղը պահանջված, պետք է ստեղծել առանձնացված սերվեր, հակառակ դեպքում սերվերում (հաճախ նաև առանձին համակարգիչներում) կնկատվեն ուշացումներ։

Խաղահրապարակ խմբագրել

Առանձնացված սերվերը ցանցային խաղերի համար օգտագործվում է որպես մշտական աշխատող խաղահրապարակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HTTP Fast Download - Game Servers - Knowledge Base - Steam Support». support.steampowered.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Source Multiplayer Networking - Valve Developer Community». developer.valvesoftware.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Latency Compensating Methods in Client/Server In-game Protocol Design and Optimization - Valve Developer Community». developer.valvesoftware.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.