Առակների աշխարհում (ռուս.՝ В мире басен), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1973 թվականին, Անդրեյ Խրժանովսկու կողմից, փոխադրման տեխնիկայով, ըստ Իվան Կռիլովի «Հետաքրքրասերը», «Ավանակը և սոխակը», «Կկուն և աքլորը» հեքիաթների մոտիվների։ Մուլտֆիլմում նաև օգտագործվել է «Շքերթ Մարսյան դաշտում» կտավը, ինչպես նաև` գրող Ալեքսանդր Պուշկինի նկարներից։ «Մադրիգալ» երաժշտական անսամբլը Լև Մարկիզի ղեկավարությամբ մասնակցում է երաժշտական ձևավորմանը։

Առակների աշխարհում
Տեսակկինոնկար
ՌեժիսորԱնդրեյ Խրժանովսկի
ՍցենարիստԱնդրեյ Խրժանովսկի
ՀնչյունավորումԷրաստ Գարին և Ալեքսեյ Գրիբով
Բեմադրող նկարիչՎլադիմիր Յանկիլևսկի
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1973

Սյուժե խմբագրել

Հետաքրքրասերը խմբագրել

Երկու ընկերների երկխոսությունը, որոնցից մեկն այցելել է Կունստկամերա, ուսումնասիրել է յուրաքանչյուր միջատ, բայց «փղին չի նկատել»։

Կկուն և աքլորը խմբագրել

Կկուն հաճոյախոսություններ է փոխանակում աքաղաղի հետ, մինչդեռ յուրաքանչյուրը գովաբանում է զրուցակցին իր շահի համար։

Ավանակը և սոխակը խմբագրել

Հմուտ սոխակի և ոչ այնքան խելացի քննադատ ավանակի մասին է՝ որը չի կարողանում գնահատել հոյակապ երգը։

Քննադատների արձագանք խմբագրել

  Առաջին ֆիլմը, որքան էլ տարօրինակ չթվա, դարձել է, Կռիլովի «Առակների աշխարհում» առակի էկրանավորումը (1973)։

Ֆիլմում երկու հերոս կար` անխելք, անտարբեր հասարակությունը և Պուշկինը։ Հայտնի առակների նման մեկնաբանության անսպասելությունը մոտ է հայտնագործմանը, քանի որ ֆիլմի բոլոր հեղինակները միաձայն համոզվում են իրենց դիրքորոշման ճշմարտացիության մասին. «Հետաքրքրասերը», «Ավանակը և սոխակը», և «Կկուն և աքաղաղը» առակներում Կռիլովը մտքում ուներ Պուշկինին և նրա վատաբանողներին։ «Այդտեղ սարյակը երգում էր և սուլում» բառերը կինոյի լեզվով են թարգմանվում Պուշկինի նկարներն ուղեկցող ֆլեյտայի գեղեցիկ մեղեդիով, որում երևում է նրա ողբերգական կենսագրությունը։ Այս երաժշտական -գրաֆիկական հավաքակազմն ավարտվում է ատրճանակների և դատարկ վանդակի անշարժ կադրով։

«Կուկուն ու աքաղաղը» առակը ներկայացվում է ծաղրական կինոօպերայի ձևով, որտեղ մենակատարներն ու երգչախումբը կեղծելով գովերգում են միմյանց։ Ֆիլմի համատեքստում այս դրվագն ասոցացվում է մեր իրականության մեջ տեղի ունեցող փոխադարձ գովասանքներով, որն այնպես սուր ծաղրել են ժամանակակիցներն ու հենց ինքը` Պուշկինը։

Ֆիլմում մենք տեսնում ենք նաև հենց իրեն` բանաստեղծին այդպիսին, ինչպիսին նրան խմբային դիմանկարում պատկերել է իրենց ժամանակակից նկարիչ Չերնեցովը Ժուկովսկու, Գնեդիչի և Կռիլովի հետ։

Ռեժիսորի կողմից առաջարկված լրիվ նոր հայացքն օգնում է մեզ գիտակցել, ավելի ճիշտ` զգալ պատմագրականագիտական գործընթացի միասնությունը, տեսնել կենդանի անցյալը` դրա մարդկային և մշակութային բազմազանության մեջ։
- Ն. Վենժեր Անդրեյ Խրժանովսկի // Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսորները, Մոսկվա, 1983[1]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Андрей Хржановский — Тексты — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել