«Ապրել մինչև լուսաբաց» (բելառուս․՝ Дажыць да світання), բելառուս գրող Վասիլ Բիկովի վիպակը, որը գրվել է 1972 թվականին։ 1974 թվականին «Կոթող» (ռուս.՝ «Обелиск») և «Ապրել մինչև լուսաբաց» վեպերի համար Բիկովին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։

Ապրել մինչև լուսաբաց
բելառուս․՝ Дажыць да світання
ՏեսակՆովել
Ժանրվիպակ
ՀեղինակՎասիլ Բիկով
Բնագիր լեզուբելառուսերեն
Գրվել է1972
Հրատարակվել է1976

Սյուժե խմբագրել

Վիպակի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի դեկտեմբերին։

Վիպակի գլխավոր հերոսը խորհրդային լեյտենանտ Իգոր Իվանովսկին է։ Հիմնական կերպարների թվում են նաև նրա դիվերսիոն խմբի մարտիկները, որոնց հետ նա անցնում է ճակատային գիծը` մտնելով ռուսական հող, որը գրավված է գերմանա-ֆաշիստական զավթիչների կողմից։ Նրանք են ավագ Դյուբինը, սակրավոր Սուդնիկը, շարքային մարտիկ Պիվովարովը և նրանց մարտական ընկերները։

Նրանք, այլ ոչ թե շտաբային սպաներն են պատերազմի իսկական հերոսները։ Ու թեև լեյտենանտ Իվանովսկուն չի հաջողվում կատարել, ըստ էության, կամավոր իր վրա վերցրած առաջադրանքը՝ պայթեցնել գերմանական ռազմամթերքի բազան, նա ամեն ինչ անում է հաղթանակի համար։ Նա անում է այն ամենը, ինչ կարող էր։ Նա ապրում է մինչև լուսաբաց և առաքելության ավարտին, լինելով ծանր վիրավոր, պայթեցնում է իրեն նռնակով՝ ոչնչացնելով թշնամուն։

Գրական առանձնահատկությունները խմբագրել

Սկզբում Բուլկովը վիպակը գրել է բելառուսերեն, ապա ինքն էլ այն թարգմանել է ռուսերեն[1]։

Էկրանավորում խմբագրել

  • 1975 թվականին վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ Որպես սցենարիստներ հանդես են եկել Վասիլ Բիկովը և Վիկտոր Սոկոլովը։ Ռեժիսորները եղել են Վիկտոր Սոկոլովը և Միխայիլ Երշովը։
  • 2015 թվականին վիպակի հիման վրա նկարահանվել է «Լեյտենանտ» ռուսական ֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Василь Быков «Дожить до рассвета. Обелиск». Повести/ М., «Советский писатель», 1976.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Василий Владимирович Быков «Дожить до рассвета. Обелиск». Повести/ М., «Советский писатель», 1976, 224 с.
  • Василь Быков «Собрание сочинений в четырёх томах. Том второй». М., «Молодая гвардия», 1985.