Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղատան փողոց (այլ կիրառումներ)

Ապտեեգի փողոց (էստ․՝ Apteegi tänav - «դեղատան փողոց»), փողոց Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի պատմական թաղամասում, Վենե փողոցի և Ռատուշայի հրապարակի մեջտեղում։

Ապտեեգի փողոց
էստ․՝ Apteegi tänav
Ապտեեգի փողոցը Վենե փողոցի կողմից
Երկիր Էստոնիա
Գտնվում էՏալլին

Փողոցը ձևավորվել է XIII դարում քաղաքի ընդարձակման արդյունքում։ Հիշատակվում է 1363 թվականին որպես «վանականների մոտ տանող փողոց»։

1364 թվականին փողոցը անվանել են դերձակային, քանի որ այդ ժամանակ փողոցի ամբողջ երկայնքով գտնվում էին դերձակների տներն ու արհեստանոցները։ 1602-1603 թթ. տարածված վարակի հետևանքով փողոցի դերձակների արհեստանոցները փակվեցին և 1603 թվականին այն ստացավ ներկայիս անվանումը։ Դեղատան փողոց անվանումը առաջացել է, քանի որ փողոցում բացվել էր Եվրոպայի ամենահին դեղատներից մեկը՝ Քաղաքապետարանի դեղատունը։