Ապոֆազիա (հունարեն՝ ἀπό - «առանց, հակառակ, ընդդեմ», հունարեն՝ φασις - «արտահայտվել»), ոճական հնար, որտեղ հեղինակը փոխում կամ հերքում է նախապես ասված միտքը։ Ավելի շատ հանդիպում է չափածոյում[1]։ Օրինակ՝

Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն էր սիրում...
Սո՛ւտ է։ Նա այնտեղ իր շահն էր սիրում։
Պ. Սևակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., «Վան Արյան», 2009։