Ապոդակա
Ապոդակա (իսպաներեն՝ Apodaca. Իսպաներեն արտասանություն՝ [apoˈðaka]), քաղաք և համայնք Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգում։ Մոնտեռեյի մետրոպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է (ընկած է դրա հյուսիսարևելյան հատվածում)։ 2005 թվականի մարդահամարի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 393.195, իսկ ամբողջ համայնքինը՝ 418.784.[2] The municipality has an area of 183.5 km2: Ապոդական այդ ցուցանիշով Նուևո Լեոն նահանգում զբաղեցնում է չորրորդ տեղը (Մոնտեռեյից, Գվադելուպեից ու Սան Նիկոլաս դե լոս Գարսայից հետո) և համարվում է նահանգի ամենաարագ զարգացող բնակավայրերից մեկը։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է և տրանսպորտային կարևոր հանգույց։ Ունի երկու միջազգային օդանավակայան, որոնցից գեներալ Մարիանո Էսկոբեդոյի պատվին անվանակոչվածը ուղևորների ու բեռների փոխադրումների ծավալով չորրորդ տեղն է զբաղեցնում Մեքսիկայում և տասներորդը՝ ամբողջ Լատինական Ամերիկայում։ Դա Մոնտեռեյի ագլոմերացիային սպասարկող հիմնական օդանավակայանն է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ապոդակա | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Մակերես | 183 500 000 քառակուսի մետր | ||
ԲԾՄ | 405±1 մետր, 418 մետր | ||
Բնակչություն | 523 370 մարդ (2010)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Պաշտոնական կայք | apodaca.gob.mx | ||
| |||
Անվանումը խմբագրել
Քաղաքն անվանակոչվել է ի պատիվ Լինարեսի եպիսկոպոս, դոկտոր Սալվադոր Ապոդակայի (ծնվել է 1769 թվականին, Գվադալախարայում)[3]։
Պատմություն խմբագրել
Քաղաքը հիմնադրվել է 1585 թվականին։ Սկզբնական շրջանում կրել է Ասիենդա Սան Ֆրանսիսկո անվանումը։
Բնակչություն խմբագրել
Մոնտերեյի՝ տնտեսապես հզոր մեգապոլիսում ընդգրկված լինելու շնորհիվ Ապոդակայի բնակչության թվաքանակը անընդհատ և մեծ տեմպերով աճում է։ Ստորև ներկայացված են քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1990-2015 թվականների միջակայքում[4]։
Տարին | Բնակչ. թվ. |
---|---|
1990 | 103.364 |
1995 | 212.118 |
2000 | 270.369 |
2005 | 393.195 |
2010 | 467.157 |
2015 | 535.100 |
Տնտեսություն խմբագրել
Ապոդական Նուևո Լեոն նահանգի արդյունաբերական խոշոր կենտրոններից է։ Այստեղ ձեռնարկություններ ունեն ամերիկյան Whirlpool, General Electric, Polaris, Callaway Golf Company, Parker Hannifin, Visteon, ճապոնական Denso, կորեական LG, չինական Lenovo, դանիական Danfoss և այլ ընկերություններ։
Տեսարժան վայրեր խմբագրել
- Սան Ֆրանսիսկո ծխական եկեղեցի. կառուցվել է 1848 թվականին, զանգակատան շինարարությունն ավարտվել է 1966-ին։
- Ապոդակայի համայնքապետարանի շենքը. 1976 թվականին մոդեռնիստական ոճով կառուցված շինություն է։
- Մեքսիկայում կրթության բնագավառի մեծ բարեփոխիչ Մոյսես Սաենսի հուշարձանը. կանգնեցվել է 1962 թվականին։
- Մեքսիկայի ներկայիս տարածքում եվրոպացիների առաջին բնակավայրի հիմնադիր համարվող Գասպար Կաստանիո դե Սոսայի (1550-1593 թթ.) հուշարձանը. կանգնեցվել է 1995 թվականի սեպտեմբերի 26-ին, Օխո դե Ագուա թաղամասում[5]։
Կլիմա խմբագրել
Ապոդակա (1951–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.0 (104) |
42.0 (107.6) |
48.0 (118.4) |
50.0 (122) |
47.5 (117.5) |
46.0 (114.8) |
47.0 (116.6) |
45.0 (113) |
44.0 (111.2) |
41.0 (105.8) |
41.0 (105.8) |
38.0 (100.4) |
50.0 (122) |
Միջին բարձր °C (°F) | 22.9 (73.2) |
24.7 (76.5) |
29.5 (85.1) |
33.1 (91.6) |
35.0 (95) |
36.9 (98.4) |
37.2 (99) |
37.3 (99.1) |
34.0 (93.2) |
30.0 (86) |
26.4 (79.5) |
23.3 (73.9) |
30.9 (87.6) |
Միջին օրական °C (°F) | 14.0 (57.2) |
15.4 (59.7) |
19.5 (67.1) |
23.3 (73.9) |
25.8 (78.4) |
27.8 (82) |
28.0 (82.4) |
28.2 (82.8) |
25.7 (78.3) |
21.7 (71.1) |
17.7 (63.9) |
14.5 (58.1) |
21.8 (71.2) |
Միջին ցածր °C (°F) | 5.1 (41.2) |
6.1 (43) |
9.5 (49.1) |
13.5 (56.3) |
16.7 (62.1) |
18.8 (65.8) |
18.9 (66) |
19.0 (66.2) |
17.5 (63.5) |
13.5 (56.3) |
9.0 (48.2) |
5.7 (42.3) |
12.8 (55) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −6.5 (20.3) |
−7.5 (18.5) |
−5.0 (23) |
0.0 (32) |
2.5 (36.5) |
7.0 (44.6) |
8.0 (46.4) |
7.0 (44.6) |
3.0 (37.4) |
−2.0 (28.4) |
−5.0 (23) |
−8.5 (16.7) |
−8.5 (16.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 16.4 (0.646) |
19.8 (0.78) |
15.5 (0.61) |
39.9 (1.571) |
51.5 (2.028) |
63.2 (2.488) |
65.9 (2.594) |
68.7 (2.705) |
150.8 (5.937) |
54.1 (2.13) |
20.4 (0.803) |
22.3 (0.878) |
588.5 (23.169) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 3.5 | 3.6 | 2.7 | 3.9 | 5.4 | 4.6 | 3.9 | 5.2 | 8.1 | 5.1 | 3.3 | 3.5 | 52.8 |
աղբյուր: Servicio Meteorologico Nacional[6][7] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.inegi.org.mx/sistemas/consulta_resultados/iter2010.aspx?c=27329&s=est
- ↑ Link to tables of population data from Census of 2005 Արխիվացված 28 Մարտ 2007 Wayback Machine INEGI: Instituto Nacional de Estadística, Geografía e Informática
- ↑ "Apodaca", Encilopedia de los Municipios de México Արխիվացված 9 Մարտ 2007 Wayback Machine
- ↑ «Nuevo León (Mexiko): Bundesstaat & Städte – Einwohnerzahlen, Karten, Grafiken, Wetter und Web-Informationen». Վերցված է 2020-02-04-ին.
- ↑ http://siglo.inafed.gob.mx/enciclopedia/EMM19nuevoleon/municipios/19006a.html%7Ctítulo=Nuevo(չաշխատող հղում) León- Apodaca|fechaacceso=17 de mayo de 2017|sitioweb=siglo. inafed.gob.mx}}
- ↑
«Estado de Nuevo Leon-Estacion: Apodaca». Normales Climatologicas 1951–2010 (Spanish). Servicio Meteorologico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Extreme Temperatures and Precipitation for Apodac 1964–2010» (Spanish). Servicio Meteorológico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն խմբագրել
- Israel Cavazos Garza. Nuevo León a Través de sus Municipios, Introducción. Protocolos del Archivo Municipal de Monterrey (AMM).
- Eugenio de León. Historia del Nuevo Reino de León (1577-1723).
- Ramiro Estrada Sánchez. Nuevo León a Través de sus Municipios, Tomo I, Apodaca.
- Juvencio Treviño Galindo. Apodaca Eternamente.
- Valentina Garza Martínez. Tesis Doctoral. Documentos diversos inéditos sobre el Noreste Novohispano.
- Familysearch. Documentos en Línea, México, Nuevo León, Monterrey (Catedral) y Apodaca (San Francisco de Asís), bautismos, matrimonios, defunciones.
Արտաքին հղումներ խմբագրել
- [https://web.archive.org/web/20070321023900/http://www.e-apodaca.gob.mx/ Արխիվացված 2007-03-21 Wayback Machine Ապոդակայի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը (Իսպաներեն)] Արխիվացված 2007-03-21 Wayback Machine
- Enciclopedia de los Municipios de México: Nuevo León.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոդակա» հոդվածին։ |