Ապգար, Ապգարի սանդակ, նորածնի վիճակի արագ գնահատման համակարգ։

Վիրջինիա Ապգարը հետազոտում է նորածնին

Անեսթեզիոլոգների 27-րդ ամենամյա կոնգրեսում (1952) ամերիկացի բժիշկ-անեսթեզիոլոգ Վիրջինիա Ապգարը առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց կյանքի առաջին րոպեներին նորածնի վիճակի գնահատման իր կողմից մշակված համակարգը[1]։ Սա երեխայի վիճակի առաջնային գնահատման պարզ մեթոդ է, բացահայտելու համար վերակենդանացման[2] միջոցառումների անհրաժեշտությունը անմիջապես ծնվելուց հետո[3][4]։

Սանդղակը առաջարկում է հինգ ցուցանիշների ամփոփ վերլուծություն, որոնցից ամեն մեկը գնահատվում է ամբողջական բալերով՝ 0-2[1][2][5]։ Գնահատման արդյունքը կարող է լինել 0-10 միջակայքում։

Ապգարի սանդակը հանդիսանում է երեք պարամետրերից մեկը՝ քաշի և հասակի հետ միասին, որը տեղեկացնում են նորածնի ծնողներին։

Չափանիշներ խմբագրել

Հինգ ցուցանիշներ Ապգարի սանդղակով գնահատման համար։

  0 բալ 1 բալ 2 բալ
Մաշկային ծածկույթի գունավորում Ընդհանուր գունատություն կամ ընդհանուր ցիանոզ Մաշկի վարդագույն գունավորում և վերջույթների կպտավուն գունավորում (ակրոցիանոզ) Ամբողջ մարմնի և վերջույթների վարդագույն գունավորում
Սրտի կծկումներ թիվ Բացակայում է <100 >100
Ռեֆլեկտոր գրգռողականություն Չի արձագանքում Ռեակցիան թույլ է արտահայտված (միմիկա, շարրժումներ) Ռեակցիա շարժումների, հազի, փռշտոցի, բարձր ճիչի տեսքով
Մկանային տոնուս Բացակայում է,
վերջույթները կախված են
Իջած, վերջույթների որոշակի ծալումներ Արտահայտված են ակտիվ
շարժումներ
Շնչառություն Բացակայում է Անկանոն, ճիչը թույլ (թերօդափոխություն) Նորմալ, ճիչը բարձր

Արդյունքների մեկնաբանություն խմբագրել

Հետևյալ գնահատումը կատարվում է սովորաբար ծննդաբերությունից հետո 1-5 րոպեներին[5], և կարող է կրկնվել ավելի ուշ, եթե արդյունքները եղել են ցածր։ 3-ից ցածր բալերը նշանակում է նորածնի կրիտիկական վիճակ, 7-ից բարձր բալը համարվում է լավ վիճակ (նորմա)[1]։

Ապգարի սանդղակը մշակվել է բժշկական անձնակազմի համար որոշելու համար թե ո՞ր երեխաներին է անհրաժեշտ ավելի ուշադիր հսկողություն[1]։ Երեխան, ով գնահատվել է 5 բալ կարիք ունի ավելի մեծ ուշադրության քան երեխան ով գնահատվել է 7-ից 10 բալ։ Երեխան ով ծնվելուց մեկ րոպե անց գնահատվել է 5-6 բալ, սակայն հինգ րոպե անց բարձրացրել է իր ցուցանիշը 7ից 10 բալի, անցնում է երեխաների այն կատեգորիային որոնց մասին պետք չի անհանգստանալ։ Երեխան, ով սկսել է կյանքը գնահատվելով 5 բալ ըստ Ապգարի սանդղակի և շարունակելով նույն 5 բալով հինգ րոպե անց, կարիք ունի ավելի հեևողական հսկողության։ Իդեալական 10 բալ հանդիպում է շատ հազվադեպ[6]։

Մնեմոնիկ կանոն անգլախոս մասնագետների համար (ներդրվել է 1963 թվականին մանկաբույժ Ջոզեֆ Բաթերֆիլդի կողմից)[7].

  • Appearance — արտաքին տեսք (մաշկային ծածկույթների գունավորում);
  • Pulse (Heart Rate) — երեխայի պուլսը (սրտի կծկումներ թիվ);
  • Grimace (Response to Stimulation) — միմիկա, պատասխանի ունակություն գրգռմանը;
  • Activity (Muscle Tone) — շարժումնեի ակտիվություն, մկանային տոնուս;
  • Respiration — շնչառական շարժումներ։

Գերմանախոս երկրներում տարածված է հեևյալ ակրոնիմը Atmung, Puls, Grundtonus, Aussehen, Reflexe.

Այլընտրանքայի՝ Aussehen, Puls, Gesichtsbewegungen, Aktivität, Respiration (Atmung)։

Օգտագործվում է նաև հեևյալ նեոլոգիզմը՝ American Pediatric Gross Assessment Record.

Իսպանական ակրոնիմ՝ Apariencia, Pulso, Gesticulación, Actividad, Respiración.

Անգլերենում օգտագործվաում է նաև հեևյալ մնեմոտիկական կանոնը How Ready Is This Child (բառացի — ինչքա՞ն է պատրաստ այս երեխան)[8],

որտեղ՝

  • Heart rate — սրտի կծկումներ թիվ,
  • Respiratory effort — շնչառություն,
  • Irritability — ռեֆլեկսներ և գրգռողականություն,
  • Tone — մկանային տոնուս,
  • Color — մաշկի գույն.

Բոլոր ցուցանիշների հսկողությունը իրականացվում է ծնվելուց հետո առաջին իսկ րոպեյին, հետո կյանքի 5-րդ րոպեյին։

Որոշ դեպքերում, հատկապես ցածր ցուցանիշներ դեպքում, գնահատակն ըստ Ապգարի դրվում է և կյանքի 10-րդ րոպեյում։

Մորը և հարազատներին որպոս կանոն հայտնում են երկու թիվ, օրինակ՝ 8-9 բալը ըստ Ապգարի սանդղակի ասում է այն մասին, որ երեխայի վիճակը անմիջապես ծնվելուց հետո՝ բավարար է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Simon, Leslie V.; Hashmi, Muhammad F.; Bragg, Bradley N. (2021), «APGAR Score», StatPearls, Treasure Island, Florida: StatPearls Publishing, PMID 29262097, Վերցված է 2021-09-10-ին
  2. 2,0 2,1 «The Apgar Score». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Calmes, Selma H. (May 2015). «Dr. Virginia Apgar and the Apgar Score: How the Apgar Score Came to Be». Anesthesia & Analgesia. 120 (5): 1060–1064. doi:10.1213/ANE.0000000000000659. ISSN 0003-2999. PMID 25899273. S2CID 41296774.
  4. Apgar V (1953). «A proposal for a new method of evaluation of the newborn infant» (PDF). Current Researches in Anesthesia & Analgesia. 32 (4): 260–7. doi:10.1213/00000539-195301000-00041. PMID 13083014.
  5. 5,0 5,1 «The Apgar Score». www.acog.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Gonzales GF, Salirrosas A (September 2005). «Arterial oxygen saturation in healthy newborns delivered at term in Cerro de Pasco (4340 m) and Lima (150 m)». Reproductive Biology and Endocrinology. 3: 46. doi:10.1186/1477-7827-3-46. PMC 1215518. PMID 16156890.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. «What Is a Good Apgar Score?». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Klostranec JM, Hong J, Raghuran K (2012). The Essential Med Notes for Medical Students. Toronto, ON: University of Toronto Press.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապգարի սանդղակ» հոդվածին։