Ապահովագրական բրոքեր, անկախ ապահովագրական միջնորդ, որն հանդես է գալիս ապահովադիրների անունից և պաշտպանում վերջիններիս շահերը։ Ունեն մեծ ներդրում միջազգային ապահովագրական և վերաապահովագրական շուկայի զարգացման գործում։ Աշխարհում գրեթե բոլոր խոշոր ապահովագրական գործարքները կատարվում են բրոքերների միջոցով։ Բրոքերները նաև էական ներդրում ունեն ապահովագրական նոր դասերի ներգրավման, ապահովագրության պայմանների մշակման, ապահովագրական ծածկույթի ընդլայման և ապահովագրական ապրանքներն առավել մատչելի դարձնելու գործում, քանի որ հանդիսանալով ապահովադիրների ներկայացուցիչներ՝ ձգտում են նրանց համար ապահովել ապահովագրական լավագույն պաշտպանվածություն՝ հնարավոր շահավետ պայմաններով։

Ապահովագրական գործակալն աշխատանքի ժամանակ

Եկամտի բաշխվածությամբ աշխարհի առավել խոշոր բրոքերային ընկերություններն են «Marsh & McLennan», «Aon» և «Willis Group Holdings» բրոքերային գրասենյակները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աշխարհի 10 ամենախոշոր ապահովագրական բրոքերային ընկերությունները` դասված ըստ 2009 թվականի բրոքերների եկամտերի» (PDF). businessinsurance.com. 2010 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Կիրակոսյան, Կարեն (2011). «Ապահովագրական գործ», Երևան, «Կռունկ», ISBN 978-9939-9008-7-2