Աուստրա Սկուինյա (լատիշ․՝ Austra Skujiņa, փետրվարի 10, 1909(1909-02-10), Vidriži Parish, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 5, 1932(1932-09-05), Ռիգա, Լատվիական Հանրապետություն), լատիշ բանաստեղծուհի։

Աուստրա Սկուինյա
լատիշ․՝ Austra Skujiņa
Ծնվել էփետրվարի 10, 1909(1909-02-10)
ԾննդավայրVidriži Parish, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1932(1932-09-05) (23 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական Հանրապետություն
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Լատվիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է անտառապահ Գուստավ Սկուինշի և նրա կնոջ` Էմմայի ընտանիքում։ Ամբողջ ընտանիքում եղել են յոթ երեխա։

Ավարտել է Պաբաժի հիմնական դպրոցը։ Այնուհետև, ավագ քույրերի հետքերով, ուղևորվել է Ռիգա` ուսումը շարունակելու համար։

Սովորել է Ռիգայի № 2 և № 4 միջնակարգ դպրոցներում։ Միջնակարգ կրթությունը բարդ է եղել երիտասարդ Աուստրայի համար։ Մեկ տարի անց գիմնազիա ընդունվելուց հետո, որտեղ ուսումը վճարովի էր և կրտսեր դստեր կրթության բոլոր ծախսերը վճարում էր Աուստրայի հայրը, վերջինս անսպասելիորեն մահացել է։ Առաջին ամիսներին ֆինանսապես օգնել են ավագ քույրերը, սակայն նրանց աշխատավարձը շատ քիչ էր, որպեսզի ապահովեին իրենց, մայրիկին և դպրոցական կրտսեր քրոջը` Աուստրային։ Որպեսզի մարեր գիմնազիայի կրթության երկարատև վարձատրումը, տասնվեցամյա Աուստրան աշխատանքի է անցել գովազդային գրասենյակում։ Աշխատանքի և ուսման համատեղման անհնարինության պատճառով Աուստրան ստիպված փոխում է ուսումնական հաստատությունը և ընդունվում է Մշակույթի պաշտպանության միության երեկոյան դպրոց։ Երեկոյան դպրոցում ուսման համար նույնպես պետք էր վճարել, շուտով Աուստրայի առջև հարց է առաջանում` ֆինանսների պարտքի պատճառով դուրս մնալու վերաբերյալ։ Դպրոցի ղեկավարությունը, հաշվի առնելով ուսման մեջ ունեցած նրա հաջողությունները, որոշում է կայացնում Աուստրայի կրթության շարունակության մասին. որպես բացառություն նրանք թույլատրում են ուսումն անվճար ավարտել։

Աուստրան ավարտում է միջնակարգ դպրոցը և 1929 թվականին ընդունվում է Լատվիայի համալսարանի բնագիտության ֆակուլտետ։ Համալսարանում ուսումը ստիպված թողնում է` ֆինանսական ծանր կացության պատճառով։

Համալսարանում ուսման ժամանակ և հետո (մինչև իր մահը 1932 թվականին) Աուստրան Լատվիայի Հանրապետության հողագործության նախարարությունում աշխատել է որպես մեքենագրուհի։ Բացի դրանից, Աուստրան աշխատել է որպես մոդել, դրա հետ մեկտեղ նա հանգիստ էր վերաբերվում մերկությանը, բացատրում է, որ «ոչ ոք կշտամբալից հայացքներ չի նետում աշնանը մերկացած ծառին, որն «անամոթաբար» ցած է նետում իր տերևը»։

Սակայն աղջկան շրջապատող աշխարհը բավականին անգթորեն էր վերաբերվում, Աուստրան իրեն մերժված էր զգում։

Ակտիվորեն մասնակցել է ուսանողական մարքսիստական շրջանակին։ Նա հայտնի էր իր ձախ հայացքներով և կոմունիստական գաղափարախոսությունների հանդեպ հակումով։

Նշանակալի է, որ Աուստրայի հարազատ քույրը` Ռուտա Սկուինյան, նույնպես բանաստեղծուհի է եղել։

21 տարեկանում Աուստրան ծանոթացել է Վալդիս Գրևինշի հետ։ Վալդիսը շատ մեծ էր նրանից, փորձառու էր, նա ամուսնացած էր։

Երիտասարդ Աուստրայի կյանքն ընդհատվել է 1932 թվականի սեպտեմբերի 5-ի գիշերը, երբ նա ընկնում է Ռիգայի կենտրոնի Արևմտյան Դվինայի AB ամբարտակից։

Թաղված է Ռիգայում` Լեսնոյե գերեզմանատանը[1]։

Նույն տարում, 1932 թվականին, թողարկվել է Աուստրա Սկուինյայի առաջին գիրքը` 139 բանաստեղծությունների ժողովածուն։

Շատ կոմպոզիտորներ, այդ թվում` Ռայմոնդ Պաուլսը, երաժշտություն են գրել նրա ստեղծագործությունների համար։ Թատրոններում ըստ նրա ստեղծագործությունների բեմադրվել են գրական կոմպոզիցիաներ։

Մատենագրություն խմբագրել

  • Словно крик птицы. Стихи. / Пер. Ирины Черевичник; предисловие Я. Судрабкална. — Рига: Латгосиздат, 1965[2]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել