Աուգուստ Պետերովիչ Վիյրա (էստ․՝ August Wiera, մարտի 28, 1853(1853-03-28), Jaama manor, Tartu-Maarja parish, Էստոնիա - մարտի 26, 1919(1919-03-26), Տարտու, Էստոնիա), էստոնացի թատերական գործիչ, ռեժիսոր, դիրիժոր։

Աուգուստ Վիյրա
Ծնվել էմարտի 28, 1853(1853-03-28)
ԾննդավայրJaama manor, Tartu-Maarja parish, Էստոնիա
Մահացել էմարտի 26, 1919(1919-03-26) (65 տարեկան)
Մահվան վայրՏարտու, Էստոնիա
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունթատերական ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

1878 թվականից 1903 թվականին գլխավորել է «Վանեմույնե» թատրոնը (Տարտու)։ Վիյրայի ղեկավարությամբ բեմադրվել է առաջին էստոներեն երաժշտական ներկայացումը՝ Վեբերի «Պրեցիոզա» (1883 թվականին)։ Բեմադրել է օպերաներ և օպերետներ՝ Պլանկետի «Կոռնևիլյան զանգակներ» (1885 թվականին), Շտրաուսի «Գնչուների բարոն» (1889 թվականին), էստոնական դրամատուրգիայից՝ Կունդերի «Մուրու Միկուի խելագարությունը» (1880 թվականին), «Պաշտոնաթող զինվորը» (1886 թվականին), Կոյդուլայի «Այդ Մուլկը» (1884 թվականին), ինչպես և դասական խաղացանկի պիեսներ (Մոլիեր, Շեքսպիր)։ Վիյրայի 1880 թվականից 1890-ական թվականների գործունեությունը նպաստել է ազգային թատերական մշակույթի ձևավորմանը։ Նա զարգացրել է Լ․ Կոյդուլայի դեմոկրատական ավանդույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 452