Աուգուստ Յակոբսոն (էստ․՝ August Jakobson, օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1904, Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 23, 1963(1963-05-23)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), էստոնացի գրող, պետական ու կուսակցական գործիչ։ Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1947), Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1947, 1948

Աուգուստ Յակոբսոն
էստ․՝ August Jakobson
Ծնվել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1904
ԾննդավայրՊյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 23, 1963(1963-05-23)[1] (58 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան
Ժանրերպիես և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Изображение автографа
 August Jakobson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աուգուստ Յակոբսոնը ծնվել է գործարանի աշխատողի ընտանիքում։ Սովորել է գիմնազիայում, որի վարձը տալու համար աշխատել է նավահանգստում, փայտի պահեստում և այլն։ Գիմնազիայի վերջին դասարանում՝ 1925 թվականին, սկսել է գրել իր առաջին վեպը՝ «Աղքատ մեղավորների արվարձան». դա քաղաքի աղքատության մասին գիրք է, որ հարուստ է ինքնակենսագրական նյութով։ Վեպը տպագրվել է 1927 թվականին։ Գիմնազիան ավարտելուց հետո Յակոբսոնն ընդունվել է Տարտուի համալսարան, սովորել է քաղաքատնտեսություն, ապա՝ բժշկություն։

1939 թվականին դարձել է գրողների միության անդամ, 1940 թվականին սկսել է աշխատել «Կոմունիստ» թերթում ու միաժամանակ նաև եղել «Գեղարվեստական գրականություն և արվեստ» թերթի գլխավոր խմբագիր։

Աուգուստ Յակոբսոնը մահացել է 1963 թվականի մայիսի 23-ին Տալլինում։ Թաղվել է Անտառային գերեզմանատանը։

Պիեսներ խմբագրել

  • 1938 – «Ուրվականներ» (1939, «Վանեմույնե» թատրոն)
  • «Կյանքը միջնաբերդում» (1946)
  • «Պայքար առանց ճակատային գծի» (Տալլինի դրամատիկական թատրոն)
  • «Ժանգ» (1947)
  • «Երկու ճամբար» (1948)
  • «Մեր կյանքը» (1948)
  • «Շինարարներ» (1949)
  • «Ցերեկվա ու գիշերվա սահմանագծին»
  • «Բորենիներ» (1951)
  • «Պահապան-հրեշտակը Նեբրասկիից» (1953)
  • «Մահ» (1954)
  • «Ծեր կաղնին» (1955)
  • 1957-1958 – «Փոթորկի հանգույցներ» դրամատիկական ժամանակագրություն 5 պիեսից
  • Վեպ «Աղքատ մեղավորների արվարձան» (1927)
  • Վեպեր «Հավերժ էստոնացիներ» (1937-1940)
  • Պատմվածքների ժողովածուներ «Պարտիզանի տղան» (1943)

«Կյանքը միջնաբերդում» ու «Բորենիներ» պիեսներն էկրանավորվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #123163161 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • Аlеkоrs R. August Jakobson // 15 aastat eesti noukogude kirjandust. — Tallinn, 1955.
  • Levin S. Muutide paljastamine // Eesti Noukogude teater. Almanathhl. 1954. — Tallinn, 1955.
  • Тоом Л. Аугуст Якобсон. — М., 1956.
  • Туpко Т. Аугуст Якобсон // Театр. 1949. № 5. С. 20—28.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստ Յակոբսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 107