Աուգուստ Կոպֆ (գերմ.՝ August Kopff, փետրվարի 5, 1882(1882-02-05)[1], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[2] - ապրիլի 25, 1960(1960-04-25)[1], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանում։

Աուգուստ Կոպֆ
August Kopff
Ծնվել էփետրվարի 5, 1882(1882-02-05)[1]
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 25, 1960(1960-04-25)[1] (78 տարեկան)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան և Հայդելբերգի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[3]
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][5]
Գիտական ղեկավարՄաքս Վոլֆ[4]
Եղել է գիտական ղեկավարWilhelm Gliese?
 August Kopff Վիքիպահեստում

1901-1909 թվականներին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 68 աստերոիդ, որոնցից երկուսը նա հայտնաբերել է այլ աստղագետների հետ համատեղ[6]։

Կոպֆը հայտնաբերել է նաև մի քանի գիսաստղեր, օրինակ՝ 22P/Կոպֆի պարբերական գիսաստղը[7] և C/1906 E1 ոչ պարբերական գիսաստղը։

1906 թվականին հայտնաբերած (596) Շեյլա, (607) Ջեննի, (608) Ադոլֆինե աստերոիդները, ինչպես նաև 1907 թվականին հայտնաբերած (631) Ֆիլիպինա և (634) Ուտե աստերոիդները Կոպֆը անվանել է իր ընկերների պատվին, իսկ (628) Քրիստին աստերոիդը նա անվանել է իր կնոջ պատվին, և (668) Դորան նրա ընկերուհու անունով։

Կոպֆի պատվին է անվանվել Լուսնի խառնարաններից մեկը, ինչպես նաև աստերոիդների հիմնական գոտու (1631) Կոպֆ աստերոիդը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118714015 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  7. «22P/Kopff». Gary W. Kronk's Cometography. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստ Կոպֆ» հոդվածին։