Աուգուստո Սեսար Սանդինո (իսպ.՝ Augusto César Sandino, մայիսի 18, 1895(1895-05-18)[1], Նիկինոհոմո, Masaya Department, Նիկարագուա - փետրվարի 21, 1934(1934-02-21), Մանագուա, Managua Department, Նիկարագուա[2]), լրիվ անունը՝ Աուգուստո Նիկոլաս Կալդերոն դե Սանդինո ի Խոսե դե Մարիա Սանդոնո (Augusto Nicolás Calderón de Sandino y José de María Sandino), նիկարագուացի հեղափոխական, Նիկարագուայի ազգային հերոս, գեներալ (1926

Աուգուստո Սանդինո
իսպ.՝ Augusto Nicolás Calderón Sandino
մայիսի 18, 1895(1895-05-18)[1] - փետրվարի 21, 1934(1934-02-21) (38 տարեկան)
ԾննդավայրՆիկինոհոմո, Masaya Department, Նիկարագուա
Մահվան վայրՄանագուա, Managua Department, Նիկարագուա[2]
ԳերեզմանLake Managua
Քաղաքացիություն Նիկարագուա
Կոչումգեներալ[3]
ԶորամասEjército Defensor de la Soberanía Nacional de Nicaragua?
ՍտորագրությունИзображение автографа

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Հոնդուրասում, Գվատեմալայում, Մեքսիկայում։ 1926 թվականին վերադառնալով հայրենիք, ներգրավվել է Միացյալ Նահանգների օկուպացիայի դեմ ազգային-ազատագրական պայքարի մեջ։ 1927 թվականին գլխավորել է Նիկարագուայի տարածքը զավթած ԱՄՆ զորքերի դեմ պարտիզանական շարժումը, որը վերածվել է քաղաքացիական պատերազմի։ Պատերազմի հետևանքով երկիրն ազատագրվել է (1933) ամերիկյան զորքերի տիրապետությունից։ 1934 թվականի փետրվարին Սանդինոն կանչվել է Մանագուա՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կառավարության հետ պաշտոնական բանակցությունների համայնք և ուխտադրժորեն սպանվել։

Սանդինոյի անունով է կոչվել Նիկարագուայի ազգային-ազատագրության ճակատը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստո Սանդինո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 177