Աշոտ Նիկոյան

խորհրդային hայ ​​կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր

Աշոտ Աղանիկի Նիկոյան (1912 - 1996, Երևան, Հայաստան), խորհրդային hայ կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1952)[1]։

Աշոտ Նիկոյան
Ծնվել է1912
Մահացել է1996
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմբայնավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ԺՏՆՑ ոսկե մեդալ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ագանիկի Նիկոյանը ծնվել է 1912 թվականին Ռուսական կայսրության Կարսի մարզի Ծփնի գյուղում։ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվել է ՀԽՍՀ Թալինի շրջանի Արեգ գյուղ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Նիկոյանը փոքր տարիքից օգնել է ծնողներին, զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով Թալինի և Հոկտեմբերյանի տարածաշրջաններում։ 1932 թվականից Նիկոյանների ընտանիքն աշխատել է Արեգ գյուղի կոլտնտեսությունում[2]։

1935-1936 թվականներին Աշոտ Նիկոյանը սովորել է Երևանում, գյուղատնտեսական մեխանիզատորների դասընթացներում։ Մասնագիտական կրթություն ստանալուց հետո աշխատանքի է անցել նորաստեղծ Թալինի մեքենատրակտորային կայանում (ՄՏԿ) որպես տրակտորիստ[2]։ 1939 թվականին ընդունվել է ՀամԿ (բ)Կ / ԽՄԿԿ[3] շարքերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Նիկոյանին հաջողվել է բարձր արդյունքներ ապահովել հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի աշխատանքներում, ինչի համար 1944 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով[4]։

Հետպատերազմյան շրջանում Աշոտ Նիկոյանը նշանակվել է Թալինի ՄՏԿ-ի տրակտորային բրիգադի կոմբայնավար և բրիգադիր։ Եղել է հանրապետությունում կոմբայնավարների սոցիալիստական մրցության կազմակերպիչներից մեկը։ Աշխատանքային ձեռքբերումների համար 1951 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ստալինեց-6 կոմբայնով բրիգադիր Նիկոյանը 25 աշխատանքային օրվա ընթացքում կալսել է 11162 ցենտներ հացահատիկ[4]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի օգոստոսի 5-ի հրամանագրով հացահատիկային մշակաբույսերի և խոտի սերմերի բերքահավաքի և հնձման բարձր ցուցանիշներ ապահովելու համար Աշոտ Նիկոյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան է հանձնվել Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[5]։

Հետագա տարիներին Աշոտ Նիկոյանը մի քանի անգամ մասնակցել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսների, որտեղ պարգևատրվել է փոքր ոսկե մեդալով և «Պոբեդա» մակնիշի ավտոմեքենայով։ 1958 թվականին, մեքենատրակտորային կայանների լուծարումից հետո, Նիկոյանը նշանակվել է ՀԽՍՀ Թալինի շրջանի Արեգ գյուղի III ինտերնացիոնալի անվան կոլտնտեսության տրակտորային բրիգադի բրիգադավար[3]։ Նրա ղեկավարությամբ բրիգադը սկսեց պայքարել կոմունիստական աշխատանքային բրիգադի կոչման արժանանալու համար։ Նախաձեռնել է նորարարական առաջարկների և առաջավոր փորձի ներդրումը բրիգադի աշխատանքներում։ 1959 թվականին՝ յոթնամյա պլանի առաջին տարում, Նիկոյանի տրակտորային բրիգադը սահմանված արտադրական պլանը կատարել է 115%-ով՝ խնայելով 5500 լիտր վառելիք։ Արդյունքում բրիգադին շնորհվել է կոմունիստական աշխատանքի բրիգադի կոչում[6]։

Հետագայում Աշոտ Նիկոյանը աշխատանքի է անցել ՀԽՍՀ Հոկտեմբերյանի թիվ 1 գյուղատնտեսկան պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանում՝ որպես արտադրական ուսուցման վարպետ։ Իր կարիերայի ընթացքում Նիկոյանն իր փորձն ու հմտությունները փոխանցել է բազմաթիվ սկսնակ կոմբայնավարների։ Ութերորդ հնգամյա պլանի արդյունքներով պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով[5]։

Աշոտ Ագանիկի Նիկոյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի IV–V գումարումների պատգամավոր, ընտրվել է նաև ՀԿԿ Թալինի շրջկոմի պլենումի անդամ[3]։ Եղել է կոլտնտեսականների III համամիութենական համագումարի պատվիրակ, կոլտնտեսականների հանրապետական համագումարների պատվիրակ։

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի օգոստոսի 5-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ մեդալ)՝ հացահատիկային մշակաբույսերի և խոտի սերմերի բերքահավաքի և հնձման բարձր ցուցանիշներ ապահովելու համար[5]։
  • Լենինի շքանշան (02/08/1944)[5]։
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (8.04.1971)[5]։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (3.07.1951)[5]։
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (21.12.1953)[5]։
  • «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալ (6.06.1945)[5]։
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի փոքր ոսկե մեդալ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Никоян Ашот Аганикович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 29—32. — 325 с.

Արտաքին հղումներ խմբագրել