Աշոտ Մարտիրոսյան (պետական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Մերուժանի Մարտիրոսյան (սեպտեմբերի 16, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախկին նախագահ (1993-2022)։
Աշոտ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Աշոտ Մարտիրոսյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկայի ֆակուլտետը։
Մինչ 1987 թվականը, ծառայել է որպես Հայկական ԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի պետ։ Ապա աշխատել է «Կովկասատոմէներգակարգավորում» պետական ձեռնարկությունում որպես գլխավոր ճարտարագետի տեղակալ։ 1992 թվականից մեկ տարով եղել է ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության վարչության պետ։
1993 թվականից, ՀՀ միջուկային կարգավորման մարմնի ստեղծման հետ միասին, ծառայել է որպես գլխավոր պետ, այնուհետև, կարգավորման մարմնի վերակազմավորման և փոփոխման հետ միասին, եղել է նախ որպես ՀՀ ԿԱ ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ (մինչև 2002), ապա՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության պետ (մինչև 2008 թվական)։
2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ[1]։ Շարունակում է պաշտոնավարումը 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ որպես ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի իրավահաջորդ՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում[2]։
2022 թվականի ապրիլի 22-ին ըստ դիմումի ազատվել է պաշտոնից[3]։ Ժամանակավոր պաշտոնակատարն է առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը։
Պարգևներ խմբագրել
Արժանացել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի պատվոգրի և Անանիա Շիրակացու մեդալի[4]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ «Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Որոշում--Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին
- ↑ Աշոտ Մարտիրոսյանն ազատվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
- ↑ Ա. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ