Աշոտ Մադոյան

հայ ջերմաէներգետիկ, գյուտարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Արմենի Մադոյան (դեկտեմբերի 19, 1932(1932-12-19), Ռազդելնայա, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2010(2010-09-11)[1][2]), հայ ջերմաէներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1993): ՌԴ վաստակավոր գյուտարար (2002): Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (1990) և Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1992) ակադեմիկոս։

Աշոտ Մադոյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1932(1932-12-19)
ԾննդավայրՌազդելնայա, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 2010(2010-09-11) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՕդեսայի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1955)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1983)
Մասնագիտությունգյուտարար
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Մադոյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 19-ին Ռազդելնայա (Ուկրաինա) քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1939 թվականինի ընդունվել է Ռազդելնայայի № 6 միջնակարգ դպրոց, որը ոսկե մեդալով ավարտել է 1950 թվականին։ 1955 թվականին ավարտել է Օդեսայի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1976-1990 թվականներին եղել է Համամիութենական ջերմատեխնիկական ինստիտուտի հարավային բաժանմունքի (Գոռլովկա, Ուկրաինա) տնօրեն, 1990-1995 թվականներին՝ Դոնի Ռոստովի էներգետիկայի էկոլոգիական հիմնախնդիրների ձեռնարկության (1995 թվականից՝ գիտահետազոտական ինստիտուտի) գլխավոր տնօրեն[1]։

Գիտական գործունեություն խմբագրել

1967 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1983 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան, 1985 թվականին՝ «Ջերմային էլեկտրակայաններ և ջերմային կայաններ» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում[1]։

Եղել է «Теплоэнергетика» и «Экология промышленного производства» (Մոսկվա) և «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի տեղեկագիր» (ՀՀ) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։ Աշխատանքները վերաբերում են ջէկերի շահագործման փոփոխման ռեժիմների լավարկման էներգասարքավորումների շահավետության ու հուսալիության բարձրացման, գործարկման ռեժիմների ավտոմատացման, էլեկտրակայանների մանևրայնության, հուսալիության և խնայողականության բարձրացման հարցերին[3]։

Մահ խմբագրել

Մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 11-ին։ Թաղված է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջան Չալթր գյուղում։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1985
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • ԺՏՆՑ 5 մեդլաներ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև` «Ոսկե հուշամեդալով»
  • «Ռուսաստանի էներգետիկայի նախարարության պատվավոր աշխատողի» պատվավոր կոչում, 1997
  • Ռուսաստանի վաստակավոր ինժեներ», 2000
  • «20-րդ դարի ականավոր ճարտարագետ» պատվավոր կոչում Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի տնօրենների խորհրդի կողմից[1]
  • ՌԴ վաստակավոր գյուտարար, 2002

Երկեր խմբագրել

  • Аракелян Э.К., Мадоян А.А., Левченко Б.Л. Применение моторного режима на тепловых электростанциях.
  • Мадоян,А. А. Новая нетрадиционная экологически чистая технология газификации твердого топлива в расплаве шлака: [Пр-во электроэнергии]/А. А. Мадоян. Экология пром. пр-ва. 2002. Вып. 1. С. 39-46
  • Мадоян,А. А., Галкин А.К. Пилотная установка для парогазовой установки с газификацией угля в объеме шлака под давлением/А. А. Мадоян, А.К.Галкин:Экология пром. пр-ва. 2002. Вып. 4. С. 43-46
  • Мадоян,А. А.Маневренность тепловых электростанций и повышение экономичности угольных котлоагрегатов. Экология пром. пр-ва. 2002. Вып. 4. С. 46-49
  • Мадоян,А. А., Кобзаренко Л.Н. Исследование работы турбины К-220-4,3 ХТЗ в моторном режиме. Теплоэнергетика. 2002 . N 12. С. 29-34 ISSN/ISBN 0040-3636
  • Мадоян,А. А., Моргунова В.А. Экономические показатели энергооборудования ТЭС, работающих в нестационарных и переменных режимах. ISSN/ISBN 0040-3636
  • Мадоян А.А., Аракелян Э.К., Минасян С.А. Расчет нестационарных характеристик и показателей графиков нагрузки и агрегатов ТЭС. Ереван, Изд-во "Айастан", 1989, 135 стр.
  • Мадоян А.А., Шафорост Д.А., Матюшкин Д.П., Назарчук А.П. Математическая модель процессов газификации и сжигания топлива в аэрошлаковом расплаве.
  • Мадоян А.А., Балтян В.Н. Энергетическая опытно-промышленная установка (ОПУ) с безотходной экологически чистой технологией сжигания угля в шлаковом расплаве как новое направление эффективного многоцелевого использования низкосортных твердых топлив // ТЭК. 2002. N 4. С.52-54
  • Мадоян А.А., Базаянц Г.В. Сероулавливание на ТЭС. К.: Техника, 1992. 160 с.
  • Мадоян А.А., Власик В.Ф. Вентиляция атомных электростанций. Энергоатомиздат. 1984
  • Мадоян А.А., Базаянц Г.В. Сероулавливание на ТЭС. Киев.: Техника, 1992. 160 с.
  • Эффективное сжигание низкосортных углей в энергетических котлах / А. А. Мадоян, В. Н. Балтян, А. Н. Гречаный, 197,[2] с. ил. 20 см, М. Энергоатомиздат 1991
  • Расчет нестационарных характеристик и показателей графиков нагрузки и агрегатов ТЭС / А. А. Мадоян, Э. К. Аракелян, С. А. Минасян, 134,[1] с. ил. 21 см, Ереван Айастан 1989
  • Дистанционный контроль оборудования ТЭС и АЭС / А. А. Мадоян, В. Г. Канцедалов, 199 с. ил. 21 см, М. Энергоатомиздат 1985
  • Вентиляция атомных электростанций / А. А. Мадоян, В. Ф. Власик, 105 с. ил. 21 см, М. Энергоатомиздат 1984

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ушел из жизни выдающийся ученый, академик Ашот Мадоян
  2. «Не стало выдающегося ученного, академика Ашота Мадояна / Новости армянской диаспоры / Miasin.Ru». miasin.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 10։

Գրականություն խմբագրել

  • Лауреат премии имени Н. К. Байбакова [Текст] [ученый, академик, профессор, житель села Чалтырь Ашот Арменович Мадоян получил премию МТЭА (Международной топливно-энергетической ассоциации)] / В. Гадарян; фото А. Мирукяна // Заря. – 2008. – 19 апр. – № № 49-50. – С. 1.
  • Котёл Мадояна - технический сюрприз на пороге XXI века // Атомная энергетика. - 2000. -№ 8 (май). - С. 13..
  • Ярошенко, В. Выдающийся инженер XX века живёт в Ростове / В. Ярошенко // Жизнь. - 2001. - 28 февр. - С. 8.