Աշոտ Հակոբյան (հետախույզ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Աշոտ Աբգարի Հակոբյան (դեկտեմբերի 31, 1915, Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1981, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայազգի[1] անլեգալ հետախույզ։
Աշոտ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1915 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 1981 (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կենսագրություն խմբագրել
Աշոտ Հակոբյանը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 31-ին, Բաքվում։ Աշխատել է ՀԽՍՀ անվտանգության մարմիններում։ Տիրապետել է ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն, ռումիներեն, բուլղարերեն և արաբերեն լեզուներին։ 1946 թվականին անլեգալ աշխատանք է իրականացրել Ռումինիայում («Եփրատ» կեղծանունով)։ Գործել է Հովհաննես Սարաջյանի փաստաթղթերով, որը ծնվել էր 1916 թվականի մայիսի 9-ին Թուրքիայում։ 1949 թվականի սեպտեմբերի 25-ին Հակոբյանը Ռումինիայի եկեղեցիներից մեկում ամուսնացել է Կիրա Վիկտորովնա Չերտենկոյի («Տանյա») հետ։ Հետագայում նրանք մեկնել են Շվեյցարիա, այնտեղից էլ Իտալիա։ 1949-1959 թվականներին Հակոբյանը ղեկավարել է արտաքին հետախուզության անլեգալ հաստատությունը Իտալիայում (կեղծանունը «Արտեմ»)։ Նրա հաստատությունը համագործակցել է Իտալիայի ներքին գործերի նախարարության մի շարք գործակալների հետ «Демид», «Квестор», «Цензор»): «Цензор»-ի հիմնական հաջողությունը Իտալիայի ԱԳՆ անվտանգության ծառայության գլխավոր տնօրենի պահարանից գաղտնի փաստաթղթերի առգրավումն է եղել։ Նա վերականգնել է կապը նախկին գործակալ «Օմարի» հետ, որը 1948 թվականին ազատվել էր Ներքին գործերի նախարարության գաղտնագրման բաժնից, այնուհետ ծառայել Իտալիայի ամերիկյան դեսպանատանը։ 1953 թվականին Հակոբյանը գորգերի վաճառականի անվան տակ մեկնել է Կահիրե, որտեղից էլ 1954 թվականին վերադարձել է Հռոմ։ 1950-ականների վերջին Հակոբյանը վերադարձել է ԽՍՀՄ[2]։
Մահացել է 1981 թվականի մարտի 19-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայազգի հետախույզներ». www.sns.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Акопян Ашот Абгарович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «АКОПЯН Ашот Абгарович». shieldandsword.mozohin.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
Գրականություն խմբագրել
- Энциклопедия секретных служб России / Автор-составитель А. И. Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 422—423. — 800 с. — ISBN 5-17018975-3