Աշոտ Գասպարյան (բժիշկ)

հայ ուրոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Միքայելի Գասպարյան (հունիսի 4, 1902(1902-06-04)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 1970(1970-10-29)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ուրոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940)։ ՌԽՖՍՀ և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Աշոտ Գասպարյան
Ծնվել էհունիսի 4, 1902(1902-06-04)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 29, 1970(1970-10-29)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի երկրորդ պետական համալսարան (1926)[1] և Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1926)
Մասնագիտությունուրոլոգ և համալսարանի դասախոս
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1939)
ԱշխատավայրՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[1], Խարկովի ազգային բժշկական համալսարան, Օդեսայի ազգային շժշկական համալսարան, Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԶավակներՍուրեն Գասպարյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1] և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]

ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Գասպարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Գասպարյանը ծնվել է 1902 թվականին Բաքվում։ 1926 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ համալսարանի բժշկական ֆակուլտետը և մինչև 1935 թվականն աշխատել է Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի հիվանդանոցում։ 1935-1952 թվականներին եղել է Խարկովի, Օդեսայի բժշկական ինստիտուտների և Մոսկվայի մաշկավեներական դիսպանսերի տնօրեն, 1952 թվականից՝ Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, նույն թվականից՝ Լենինգրադի գլխավոր ուրոլոգ։ Եղել է ուրոլոգների համառուսաստանյան գիտական ընկերության նախագահ։ Գասպարյանի ղեկավարությամբ ուրոլոգիական ամբիոններ են ստեղծվել Օրենբուրգի, Խարկովի և Օդեսայի բժշկական ինստիտուտներում։ 90 գիտական աշխատությունների, այդ թվում 7 մենագրության հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են միզասեռական օրգանների հիվանդությունների վիրահատական բուժման եղանակների մշակմանը[2]։

Մահացել է 1970 թվականին։ Թաղված է Մոսկվայի Վվեդենսկոե գերեզմանատան 18-րդ հատվածում[3]։

Անդամակցություն խմբագրել

  • Ուրոլոգների համամիութենական ընկերության պատվավոր անդամ
  • Ուրոլոգների հայկական ընկերության պատվավոր անդամ
  • Ուրոլոգների հունգարական ընկերության պատվավոր անդամ

Երկեր խմբագրել

  • Пластика мочевого пузыря отрезками тонкой кишки, Ярославль, 1959 (համահեղինակ).
  • Очерки по истории отечественной урологии, Л., 1971 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Могилы врачей _ Гаспарян Ашот Михайлович (1902-1970) известный уролог, профессор». mednecropol.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 693