Աշոտ Ափոյան
Աշոտ Հովհաննեսի Ափոյան (հունիսի 11, 1950, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Աշոտ Ափոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Աշոտ Ափոյան ծնվել է 1950 թվականի հուլիսի 11-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։
1975 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, ստացել է ճարտարագետ-տեխնոլոգի որակավորում։
1974-1975 թվականներին աշխատել է Թումանյանի շրջանի գլխամասային պանրագործարանում՝ որպես ճարտարագետ-տեխնոլոգ։ 1975-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977 թվականին եղել է Հայաստանի կարագագործության և պանրագործության ՀԳՀԻ Հայաստանի բաժանմունքի ավագ ճարտարագետ, 1977-1988 թվականներին՝ Երևանի կաթի կոմբինատում հերթափոխի վարպետ, ավագ ճարտարագետ-տեխնոլոգ, արտադրամասի պետ։ 1988-1989 թվականներին նույն հիմնարկում եղել է պաղպաղակի ֆաբրիկայի տնօրեն, 1989-1995 թվականներին՝ Աշտարակի պանրագործարանի տնօրեն, 1995-2002 թվականներին «Աշտարակ-կաթ» փակ բաժնետրիական ընկերությունում եղել է տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն, 2002-2005 թվականներին՝ «Աշտարակ-կաթ» և «Երևանի քաղաքային կաթի գործարան» փակ բաժնետրիական ընկերությունում տնօրենների խորհուրդների նախագահ[1]։
2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։
2001 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[2]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««АШТАРАК-КАТ», ЗАО». b2bpoisk.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Աշոտ Հովհաննեսի Ափոյան