Աշոտ Առաքելյան

հայ լուսանկարիչ, բժիշկ, ֆիզիկոս

Աշոտ Գրիգորի Առաքելյան (հունիսի 25, 1932(1932-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, բժիշկ, ֆիզիկոս։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ Կենսաբանական գիտությունների թեկնածու։

Աշոտ Առաքելյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1932(1932-06-25) (91 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱնդրանիկ Մարգարյանի անվան դպրոց (1950), Մոսկվայի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1959)
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունբժիշկ, լուսանկարիչ և ֆիզիկոս
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Առաքելյանը ծնվել է 1932 թվականի հունիսի 25-ին, Երևանում։ Լուսանկարչությամբ զբաղվել է տասնհինգ տարեկանից՝ նկարելով «Գոմզ» ապարատով։ 1949 թվականին սովորել է Մյասնիկյանի անվան պիոներների պալատի ֆոտոխմբակում։ 1950 թվականին ավարտել է Չկալովի անվան դպրոցը և կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1953 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, շարունակել հեռակա ուսանել Մոսկվայում։ 1954 թվականին Առաքելյանի՝ ֆիզիոլոգիայի դասախոսության ժամանակ կատարած լուսանկարները ուղարկվել է Մոսկվա և տպագրվել «Медицинский работник» թերթի առաջին էջում։ Մինչև բանակ զորակոչվելը եղել է «Առողջապահություն» ամսագրի լուսանկարիչը [1]: 1959 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Ծառայությունն անցել է Հունգարիայում, որտեղ խորհրդային զինված ուժերում եղել է բժիշկ և շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ, տպագրվել բանակային թերթում։

1964 թվականից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի բիոֆիզիկայի լատորատորիայում եղել է կրտսեր գիտաշխատող։ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ձայնի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա» թեմայով։ 1980 թվականից ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարությանն առընթեր Ակուստիկայի գիտահետազոտական կենտրոնը[1][2][3]։

Անդամակցություն խմբագրել

Ֆոտոալբոմ խմբագրել

  • Լուսանկարչություն, Հայպետհրատ, Երևան, 172 էջ, 1959։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, 159 էջ , էջ 78։
  2. ЭЛЕКТРОНИКА. ЭЛЕКТРОТЕХНИКА. Россия и другие страны СНГ (том 12) (ռուսերեն). Business Information Agency. ISBN 9781418754099.
  3. «ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱՇՈՏ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.