Աշոտ Ալեքսանյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Գևորգի Ալեքսանյան (1919, Մաստարա, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ։
Աշոտ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Մաստարա, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1919 թվականին Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1939 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական տեխնիկումը և անցել ուսուցչական աշխատանքի[1]։
Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 1941 թվականի հունիսից մինչև 1944 թվականի հունվարի վերջը։ Կռվել է Լենինգրադը պաշտպանողների շարքերում։ 1944 թվականի հունիսին փոխադրվել է 1-ին Ուկրաինական ռազմաճակատ, մասնակցել Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Լենինգրադի պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և Կարմիր աստղի շքանշանով։ Արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին։ 1944 թվականի հունվարի 28-ին ծանր վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել է բանակից[1]։
Ալեքսանյանը շուրջ երկու տասնյակ տարի որպես ուսուցիչ, ուսումնական մասի վարիչ աշխատել է Թալինի շրջանի Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Ակունք գյուղերի դպրոցներում։ Աշխատել է իր ծննդավայրում՝ Մաստարա գյուղում։ Երկար տարիներ Աշոտ Ալեքսանյանը եղել է քաղխմբակի պրոպագանդիստ, ընկերական դատարանի նախագահ[1]։
Պարգևներ խմբագրել
- «Արիության համար» մեդալ
- Կարմիր աստղի շքանշան