Աշոտ Ալեքսանդրի Ադամյան

ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Ադամյան (24 մարտի, 1972, Ստեփանակերտ - 8 մայիսի, 1992, Շուշի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Աշոտ Ալեքսանդրի Ադամյան
մարտի 24, 1972(1972-03-24) - մայիսի 8, 1992(1992-05-08) (20 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Շուշի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ադամյանը ծնվել է 1972 թ. մարտի 24-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 3 միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում։ Միաժամանակ խաղում էր «Երազանք», «Արցախ» և Ղափանի «Սյունիք» ֆուտբոլային թիմերում։ Վերջինիս կազմում դարձել է հանրապետության չեմպիոն։ Թողնելով իր գործը Ղափանում՝ վերադարձել է Ստեփանակերտ, որպեսզի լրացնի հայրենիքի պաշտպանների շարքերը։ Զոհվել է 1992 թ. մայիսի 8-ին Շուշիում։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամունացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աշոտ Ադամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.