Աշկալա (Աշկալե, Աշխալի, Աղջակալա, թուրք.` Aşkale), քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք, Աշկալայի դաշտում, Երզնկա-Բաբերդ խճուղու վրա։

Քաղաք
Աշկալա
թուրքերեն՝ Aşkale
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԱղաջկալա, Աղաջկալե, Աղջակալա, Աշգալե, Աշկալե, Աշխալի, Աշղալա, Էշկալե
ԲԾՄ1.650 մ մ
Բնակչություն800 / 12,597 մարդ (1909 / 2012)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաշկալեցի
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքaskale.bel.tr (թուրքերեն)
Աշկալա (Թուրքիա)##
Աշկալա (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աշկալայի հայ բնակչության մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան, մյուս մասը զոհվել ջարդերի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XIX դարի սկզբին ուներ 1800, իսկ 1909 թվականին՝ մոտ 800 հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով և առևտրով։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղի մոտակայքում կար քարաղի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աշկալան ուներ երկու եկեղեցի։ Գյուղի մոտ, բարձունքի վրա, որտեղ գերեզմանոցն էր, պահպանվել էին հին բերդի ավերակներ։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր դպրոց[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 292

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 485