Աշխեն Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշխեն Գրիգորի Ներսիսյան (սեպտեմբերի 15 (27), 1883[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային օդերևութաբան։ Օդերևութաբանության հիմնադիրներից ՀԽՍՀ-ում։ Աշխարհագրական գիտությունների թեկնածու (1947)։
Աշխեն Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15 (27), 1883[1] Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 25, 1965[1] (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | օդերևութաբան և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1915)[1] |
Գիտական աստիճան | աշխարհագրության գիտությունների թեկնածու[1] (1947) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1915 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ ՀԽՍՀ-ում կազմակերպել է օդերևութաբանական ցանց։ 1919-1930 թվականներին եղել է Հայաստանի հողժողկոմատի օդերևութաբանության ցանցի վարիչ։ 1930 թվականից՝ Հիդրոօդերևութաբանական կոմիտեի նախագահի տեղակալ, 1936 թվականից՝ Հիդրոմետծառայության վարչության օդերևութաբանության բաժնի պետ։ 1924-1948 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և 1930-1965 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։
Ներսիսյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ կլիմայի առանձնահատկություններին, օդերևութաբանությանը։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
Երկեր խմբագրել
- Հայաստանի կլիման, Երևան, 1964։
- Климат города Еревана, Ереван, 1950.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխեն Ներսիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 257)։ |