Աշխեն Թումանյան

հայ հասարակական գործիչ, թարգմանչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշխեն Թումանյան (1891, Թիֆլիս - 1968), հայ հասարակական գործիչ, թարգմանչուհի, գրադարանավարուհի։

Աշխեն Թումանյան
 
Մասնագիտություն՝ թարգմանչուհի, գրադարանավար և տնօրեն
Ծննդյան օր 1891(1891)
Ծննդավայր Թիֆլիս
Վախճանի օր 1968(1968)
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Հայր Հովհաննես Թումանյան
Մայր Օլգա Թումանյան
Ամուսին Գևորգ Խատիսյան
Զավակներ Հովհաննես (Հովիկ) Թումանյան

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ավագ դուստրը, իրավաբան Գևորգ Խատիսյանի կինը, Հովհաննես Թումանյանի թանգարանի առաջին տնօրենը։

Կենսագրություն խմբագրել

Աշխեն Թումանյանը ծնվել է 1891 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիայում, որն ավարտելուց հետո ուսանել է կանանց բարձրագույն դասընթացներում։ «Դաշնակցության գործ»-ի դատավարության ժամանակ, 1912 թվականին Գևորգ Խատիսյանը Հովհաննես Թումանյանի դատապաշտպանն էր։ 1922 թվականին Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան՝ քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա տեղափոխվել է Երևան։ 1925 թվականին Աշխեն Թումանյանը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր, իսկ 1926-1933 թվականներին նույն գրադարանի տնօրենը։ Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում։ Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր՝ «Գիքորը» պատմվածքը։ Աշխեն Թումանյանը Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թվականը։

Ճամփորդություններ խմբագրել

Աշխենը պարբերաբար լինում էր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ ուղեկցելով Հովհաննես Թումանյանին։ Նրանց հետ էր նաև Աշխենի ամուսինը[1]։

Անձնական կյանք խմբագրել

1911 թվականին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ, որին Հովհաննես Թումանյանը անվանում էր Գիգա։ Նրանց ամուսնական կյանքը անհաջող էր, քանի որ Աշխենն ամուսնացել էր ճարահատյալ, և նրանք ունեին սիրո պակաս։ Աշխենի կյանքը լի է եղել ողբերգական դրվագներով[1]։

Աշխեն Թումանյանը ունեցել է մեկ որդի՝ Հովհաննես Թումանյան (Հովիկ, 1915-1940)։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Թումանյանի զավակները․ Աշխեն․ Հուշեր և ընտանեկան պատմություններ» էջ 8-9

Արտաքին հղումներ խմբագրել