«Աշխարհի հիշողություն» (անգլ.՝ Memory of the World), Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ծրագիր, որի նպատակն է համաշխարհային փաստագրական ժառանգության պահպանումը։ Մեկնարկել է 1992 թվականին։ Ծրագրի առաքելությունն է.

  • Հեշտացնել համաշխարհային փաստագրական ժառանգության պահպանումը առավել պատշաճ տեխնիկական մեթոդներով։
  • Ապահովել համաշխարհային փաստագրական ժառանգության համընդհանուր մատչելիությունը։
  • Բարձրացնել փաստագրական ժառանգության առկայության և նշանակության վերաբերյալ համընդհանուր իրազեկվածությունը։
«Աշխարհի հիշողություն» ծրագրի խորհրդանշանը

Ծրագրի շրջանակներում 1997 թվականից` 2 տարին մեկ, կատարվում է համաշխարհային փաստագրական ժառանգության միջազգային ցուցակագրում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» Միջազգային ցուցակը (անգլ.՝ Memory of the World Register) կազմվում է Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա և հաստատվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ։ Այն ընդգրկում է համաշխարհային բացառիկ արժեք և միջազգային նշանակություն ունեցող փաստագրական ու վավերագրական հարուստ ժառանգություն՝ ձեռագրեր, փաստաթղթեր, գրադարանային հավաքածուներ, արխիվներ, տեսա-հնչյունային նյութեր և այլն։ Միջազգային ցուցակում 2013 թվականի դրությամբ առկա են տարբեր երկրների շուրջ 200 նյութեր։

Հայաստանը «Աշխարհի հիշողություն» ծրագրում խմբագրել

2013 թ. դրությամբ Միջազգային ցուցակում Հայաստանից ընդգրկված են (ըստ ընդգրկման տարեթվերի).

Արտաքին հղումներ խմբագրել