Աշխարհի լավագույն Կառլսոնը

Աշխարհի լավագույն Կառլսոնը (շվեդ.՝ Världens bästa Karlsson), շվեդական մանկական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Ուլլե Հելբումն Աստրիդ Լինդգրենի գրքի հիման վրա։ Շվեդիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 1974 թվականի դեկտեմբերի 2-ին[10]։

Աշխարհի լավագույն Կառլսոնը
շվեդ.՝ Världens bästa Karlsson[1]
Изображение логотипа
Տեսակկինոնկար
Ժանրֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում
Գործողության վայրՍտոկհոլմ[1] և Gröna Lund?[1]
Հիմնված էՓոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը[1], Կառլսոնը, որն ապրում է տանիքում, վերադարձավ[1] և Karlsson is Sneaking Around Again?[1]
ՌեժիսորՈւլլե Հելբում[1]
ՍցենարիստԱստրիդ Լինդգրեն[1]
ՊրոդյուսերOlle Nordemar?[1]
Բեմադրող նկարիչStig Limér?[1]
ԵրաժշտությունԳեորգ Ռիդել[1]
ՕպերատորLars Björne?[1]
ԽմբագիրJan Persson?[1]
Երկիր Շվեդիա[1]
Լեզուշվեդերեն[1]
ԸնկերությունArtfilm?[1]
ԴիստրիբյուտորSF Studios[1]
Տևողություն99 րոպե[1]
Թվականդեկտեմբերի 2, 1974[1], դեկտեմբերի 2, 1974[2], մարտի 21, 1975[3], մարտի 2, 1976[4], ապրիլի 18, 1976[5][6], դեկտեմբերի 15, 1979[5], մարտի 24, 1980[7], 1990[8][6] և նոյեմբերի 25, 2016[9]

Հետագայում թողարկվել է ֆիլմի հեռուստատեսային տարբերակը («Կառլսոնը, որն ապրում է տանիքում» խորագրով), որը բաղկացած է չորս սերիայից և ներառում է կինոֆիլմում չընդգրկված էպիզոդներ։

Սյուժե խմբագրել

Յոթնամյա Սվանտե Սվանտեսոնը, որին բոլորը կոչում են Մանչուկ, իր ընտանիքի հետ ապրում է շվեդական մի քաղաքում և երազում է շուն ունենալ։ Մի անգամ նա պատուհանից տեսնում է Կառլսոնին՝ գեր մի մարդու, որը թռչում է իր մեջքին եղած պտտաթևիկի օգնությամբ։ Կառլսոնը նրան հայտնում է, որ ապրում է տանիքին գտնվող փոքրիկ տանը։ Մանչուկն ու Կառլսոնն ընկերանում են, սակայն նրանց ընկերությունը մշտապես բարդացնում են Կառլսոնի չարաճճիությունները, որոնց համար մշտապես պատասխան է տալիս Մանչուկը, որովհետև Կառլսոնն ամեն անգամ պատուհանից դուրս է թռչում, երբ ներս է մտնում մեծահասակներից մեկը։ Ֆիլմի վերջում ընտանիքի անդամներն ի վերջո տեսնում են Կառլսոնին, սակայն որոշում են ոչ ոքի չասել նրա մասին, որպեսզի մամուլում աղմուկ չբարձրանա։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Լարս Սյոդերդալ Մանչուկ Մանչուկ
Մատս Վիկստրյոմ Կառլսոն (հնչյունավորել է Յան Նյուգրենը) Կառլսոն (հնչյունավորել է Յան Նյուգրենը)
Կատրին Վեստերլունդ մայր
Ստիգ Օսսիան Էրիկսոն հայր
Ստեֆան Հալերստամ Բոսսե Մանչուկի եղբայրը Բոսսե
Բրիտ Մարի Նեսհոլմ Բետան Մանչուկի քույրը Բետան
Նիլս Լագերգրեն Քրիստեր Մանչուկի եղբայրը Քրիստեր
Մարիա Սելանդեր Գունիլլա Մանչուկի ընկերուհին Գունիլլա
Լոֆե Կառլսոն Ֆիլլե գող Ֆիլլե
Գյոստա Վելիվորա Ռուլլե գող Ռուլլե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Världens bästa Karlsson (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  2. Karlsson på taket (норв.)
  3. Verdens bedste Karlsson (դան.)
  4. Världens Bästa Karlsson (նիդերլ.) — 2000.
  5. 5,0 5,1 Karlsson auf dem Dach (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  6. 6,0 6,1 Världens bästa Karlsson — 1974.
  7. Самый лучший в мире Карлсон (ռուս.) — 2006.
  8. Karlsson på taket — 2006.
  9. Карлсон, който живее на покрива (բուլղ.)
  10. «Världens bästa Karlsson» (շվեդերեն). Swedish Film Database. 1974 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 23 июля 2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել