Աշի գիտափորձ (անգլ.՝ Asch Conformity Experiments), ամերիկյան հոգեբան Սոլոմոն Աշի կատարած սոցիալական գիտափորձ, որի արդյունքները հրատարակվել են 1951 թվականին, հետազոտությունների շարք, որոնք ցուցադրում էին կոնֆորմիզմի իշխանությունը խմբերում։ Ուսանողներին ներկայացվել է, որպես «տեսողական ընկալման վերաբերյալ հոգեբանական փորձ»։ Հետազոտության իրական իմաստն այն է, որ ստուգվեր մի ուսանողի արձագանքը մեծամասնության սխալ վարքի կամ սխալ տեսակետի նկատմամբ[1][2]։

Աշի գիտափորձի ժամանակ օգտագործված քարտերից մեկը

Գիտափորձ խմբագրել

Լսարանում նստած մասնակիցներին (փորձարկվողը և յոթ «դրածոներ») հաջորդաբար ցույց են տալիս երկու քարտ, որոնցից մեկի վրա նկարված է մեկ ուղղահայաց գիծ, իսկ երկրորդի վրա՝ երեք գիծ, որոնցից միայն մեկն ունի նույն երկարությունը, ինչ որ առաջին քարտի վրա է։ Ուսանողների խնդիրը բավական պարզ է․ պետք է պատասխանել հարցին, թե երկրորդ քարտի երեք գծերից որի երկարությունն է համապատասխանում առաջին քարտի վրա ցուցադրված (էտալոն) գծի երկարությանը։ Փորձարկվող ուսանողը պետք է նայեր 18 զույգ քարտեր և համապատասխանաբար պատասխաներ 18 հարցերի, յուրաքանչյուր անգամ նա խմբի անդամներից վերջինն էր պատասխան տալիս։

Որպես կանոն, Աշի կատարած այս գիտափորձերում բոլոր մասնակիցները, բացի մեկից, «դրածոներ» էին։ Միայն ստուգիչ խմբում «դրածո» մասնակիցներ չկային։

Սոցիալական վարք խմբագրել

Աշի գիտափորձի բոլոր մասնակիցները առաջին երկու հարցերին տալիս էին միանման և ճիշտ պատասխաններ։ Սակայն երրորդ փուլում «դրածո» մասնակիցները տալիս էին միանման և սխալ պատասխաններ, որից փորձարկվողը շփոթվում էր։ Եթե փորձարկվողը ճիշտ էր պատասխանում, չհամաձայնվելով մեծամասնության տեսակետի հետ, ապա նա ծայրահեղ անհարմարավետություն էր զգում այն մտքից, որ իր պատասխանը չի համընկնում ուրիշների հետ։ Որպես կանոն, յուրաքանչյուր գիտափորձում 18 հարցերին 12 անգամ բոլոր «դրածո» մասնակիցները պատասխանում էին սխալ, սակայն որոշ դեպքերում նրանցից մեկին կամ մի քանիսին հանձնարարվում էր բոլոր 18 հարցերին ճիշտ պատասխանել։

Արդյունքներ խմբագրել

Գիտափորձի արդյունքները ցույց տվեցին, որ փորձարկվողներից 75 % -ը ենթարկվել էր մեծամասնության սխալական պատկերացմանը, գոնե, մեկ հարցում։ Սխալ պատասխանների ընդհանուր քանակը կազմել է 37 %, միաժամանակ ստուգիչ խմբում մեկ սխալ պատասխան տվել էր երեսունհինգից մեկը։ Իսկ երբ «դրածո» մասնակիցների կարծիքները միաձայն չէին, ապա փորձարկվողները առավել հաճախ չէին համաձայնվում մեծամասնության հետ։ Երբ անկախ փորձարկվողները երկուսն էին կամ դրածո մասնակիցներից մեկին հանձնարարված էր լինում ճիշտ պատասխաններ տալ, ապա սխալների քանակը չորս անգամ կրճատվում էր։ Երբ դրածո մասնակիցներից որևէ մեկը սխալ պատասխաններ էր տալիս, որը չէր համընկնում հիմնական պատասխանի հետ, սխալը նույնպես կրճատվում էր մինչև 9-12 %, կախված «երրորդ կարծիքի» կտրականությունից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Asсh, S. Е. Effects of group pressure upon the modification and distortion of judgments. Groups, leadership, and men, Harold Guetzdow (ed.). Carnegie Press, 1951.
  2. Эксперимент Аша. Мнения окружающих и социальное давление

Գրականություն խմբագրել

  • Asсh, S. Е. Effects of group pressure upon the modification and distortion of judgments. Groups, leadership, and men, Harold Guetzdow (ed.). Carnegie Press, 1951.
  • Asch S. E. Social psychology. Prentice-Hall, Inc., 1952.
  • Miller, N. E. and Dollard, J. Social learning and imitation. Yale University Press, 1941.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշի գիտափորձ» հոդվածին։