Անրի դե Բայե-Լատուր (ֆր.՝ Henri de Baillet-Latour, մարտի 1, 1876(1876-03-01)[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա - հունվարի 6, 1942(1942-01-06)[3][4][5], Իքսել, Բելգիա), բելգիացի արիստոկրատ, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) երրորդ նախագահ։

Անրի դե Բայե-Լատուր
ֆր.՝ Henri de Baillet-Latour
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1876(1876-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Մահացել էհունվարի 6, 1942(1942-01-06)[3][4][5] (65 տարեկան)
Մահվան վայրԻքսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԼյուվենի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունմարզական պաշտոնյա և քաղաքական գործիչ
ԱմուսինElizabeth Alexandrina Gräfin von Clary und Aldringen?
Ծնողներհայր՝ Ferdinand de Baillet-Latour?
Զբաղեցրած պաշտոններՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե և Բելգիայի Օլիմպիական Կոմիտե
ԵրեխաներResy de Baillet-Latour?[6]
 Henri de Baillet-Latour Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Անրի դե Բայե-Լատուրը ծնվել է 1876 թվականի մարտի 1-ին Բելգիայի Բրյուսել քաղաքում[7][8]։ Նա երեք երեխաներից ամենամեծն էր։ Նրա հայրը Անտվերպեն նահանգի նախկին նահանգապետ կոմս Ֆերդինանդ դե Բայե-Լատուրն էր, իսկ մայրը՝ կոմսուհի Քերոլայն դ'Օլտրեմոնտ դե Դուրասը[7]։

1895-1897 թվականներին սովորել է իրավագիտություն Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում[8]։

1904 թվականի հուլիսի 14-ին տեղի է ունեցել իր ամուսնությունը կոմսուհի Էլիզաբեթ Կլարի-Ալդրինգենի հետ[7]։ 1905 թվականի մայիսին ծնվել է նրանց որդին՝ Գի Սիգֆրիդ Ֆերդինանտը, իսկ 1908 թվականի փետրվարին՝ դուստրը Սոֆի Թերեզա Ղիսլեյն Մարին[8]։

Կարիերա խմբագրել

Բելգիայի օլիմպիական կոմիտե խմբագրել

 
Անրի դե Բայե–Լատուրը Ադոլֆ Հիտլերի (աջից) և Ռուդոլֆ Հեսսի (ձախից) հետ, 1936 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

1903 թվականին Դե Բայե–Լատուրը ընտրվել է ՄՕԿ-ի անդամ։ Նրան հանձնարարվել էր սպորտի կազմակերպումը Բելգիայում, իսկ 1906 թվականին եղել է Բելգիայի օլիմպիական կոմիտեի հիմնադիրներից մեկը, որը այնուհետև ղեկավարել է։ Նա պատասխանատու էր համակարգելու Բելգիայի մասնակցությունը 1908 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերին և 1912 թվականի Ստոկհոլմի օլիմպիական խաղերին[7]։

1919 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքը իրավունք էր ստացել հյուրընկալելու 1920 թվականի VII ամառային օլիմպիական խաղերը։ Բայե-Լատուրը ուներ միայն մեկ տարի նախապատրաստվելու խաղերին, ինչը բավականին բարդ էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բելգիայում տեղի ունեցած ավերածությունների պատճառով[9]։ Նա հաղթահարել է բոլոր դժվարությունները։ 1920 թվականի խաղերը, չնայած կարճ ծանուցմանը, հսկայական հաջողություն ունեցան՝ նրան մեծ հարգանք բերելով ՄՕԿ-ի իր գործընկերների շրջանում[10]։

Միջազգային օլիմպիական կոմիտե խմբագրել

Երբ Պիեռ դը Կուբերտենը՝ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիրը, 1925 թվականին պաշտոնաթող է եղել նախագահությունից (դառնալով պատվավոր նախագահ), նրա իրավահաջորդ է ընտրվել Անրի դե Բայե-Լատուրը[9][10]։ 1933 թվականի հունիսին երկրորդ ժամկետով վերընտրվել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում և պաշտոնը զբաղեցրել տասնյոթ տարի՝ մինչև նրա մահը՝ 1942 թվականը։ Որպես ՄՕԿ-ի նախագահ՝ նա նվիրված էր օլիմպիական խաղերի ավանդական գաղափարների և ամբողջականության պահպանմանը[9], ինչպես նաև գլոբալ մակարդակով սիրողական սպորտի արժեքներին օժանդակելուն՝ չնայած այն քաղաքական և առևտրային ճնշումներին, որոնք սպառնում էին օլիմպիական շարժմանը[10]։ Նա հաստատակամ էր նույնիսկ դիվանագիտական և շատ հարգված ՄՕԿ-ի շրջանակներում[9]։

1939 թվականի հունիսին ՄՕԿ-ը միաձայն քվեարկել է հօգուտ Գերմանիայի կազմակերպելու 1940 թվականի Ձմեռային խաղերը՝ փոխարինելով Ճապոնիային, որը վերադարձրել էր 1940 թվականի խաղերը կազմակերպելու իրավունքը։ Դե Բայե-Լատուրը պնդում էր, որ այդ որոշումը հօգուտ Նացիստական Գերմանիայի, որը երեք ամիս առաջ էր գրավել Չեխիայի պետությունը, ցույց է տալիս ՄՕԿ-ի անկախությունը քաղաքական ազդեցությունների նկատմամբ։

Մահ խմբագրել

Անրի դե Բայե-Լատուրը մահացել է սրտի կաթվածից 1942 թվականի հունվարի 6-ին Բրյուսելում[9]։ Մահվանից չորս ամիս առաջ 36 տարեկան հասակում մահացել էր իր միակ որդին Շոտլանդիայի Արան կղզում ինքնաթիռի վթարի ժամանակ[8], մինչ ակտիվ ծառայության մեջ էր Բելգիայի Ազատ ուժերում[7]։

Որպես ՄՕԿ-ի նախագահ Անրի դե Բայե–Լատուրին հաջորդել է իր փոխնախագահ Սիգֆրիդ Էդստրյոմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.universalis.fr/encyclopedie/henri-de-baillet-latour/
  2. 2,0 2,1 http://www.olympic.org/Assets/OSC%20Section/pdf/LRes_17E.pdf
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionnaire des Wallons (ֆր.)Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  6. Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Henri de Baillet-Latour Fonds list» (PDF). IOC. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Florence Carpentier (2018 թ․ ապրիլի 11). «Henri de Baillet-Latour: Globalising the Olympic Movement». Global Sport Leaders. էջեր 107–123. doi:10.1007/978-3-319-76753-6_5. ISBN 978-3-319-76752-9.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Presidents of the International Olympic Committee since 1894». Olympic Museum. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Henri de Baillet-Latour». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի դե Բայե-Լատուր» հոդվածին։