Անրի Վալոն
Անրի Վալոն (ֆր.՝ Henri Wallon, հունիսի 15, 1879[1][2][3][…], Փարիզ - դեկտեմբերի 1, 1962[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի հոգեբան, հասարակական գործիչ։ Բժշկության և բանասիրության գիտնական (1908, 1925)։ Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ 1942 թվականից։
Անրի Վալոն ֆր.՝ Henri Wallon | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1962[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց |
Մասնագիտություն | հոգեբան, փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, պրոֆեսոր և բժիշկ |
Աշխատավայր | Կոլեժ դե Ֆրանս[4] |
Ամուսին | Germaine Wallon? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of parliament for the Seine? |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
Անդամություն | Ժամանակավոր խորհրդակցական ժողով |
Henri Wallon (psychologist) Վիքիպահեստում |
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914—18) որպես զինվորական գլխավոր բժիշկ։ Դասավանդել է Սորբոնի համալսարանում (1920—37) և Կոլեժ դը Ֆրանսում (1937—49)։ 1922 թվականին Փարիզում հիմնել է բժշկամանկավարժական կոնսուլտացիա (կլինիկա), 1927 թվականին՝ երեխայի հոգեբանության ԳՀ լաբորատորիա (առաջինը Ֆրանսիայում)։ Փարիզի հոգեբանության 1929 և մասնագիտական կողմնորոշման ազգային 1929 ինստիտուտների հիմնադիրներից։ «Նոր Ռուսիա» (Փարիզ) ընկերության անդամ (1932 թվականից, ԽՍՀՄ կատարած գիտնական ճանապարհորդությունից հետո)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դիմադրության շարժման մասնակից։ Գենետիկական (երեխայի) հոգեբանության հիմնադիրը Ֆրանսիայում։ Հոգեկանի առաջացումն ու ձևավորումը մեկնաբանել է դիալեկտիկական, մատերիալիստական տեսանկյունով և ստեղծել իր անունը կրող հոգեբանական դպրոց։ Մշակել է գենետիկական հիմնավոր մեթոդիկա՝ բացահայտելու հատկապես վաղ հասակի երեխայի հոգեկան օրինաչափությունները։ Նա կարծում է, որ երեխայի զարգացման ընթացքում կենսաբանականը, հասարակականը և հոգեբանականը միմյանց լրացնող, ամբողջացնող և իմաստավորող գործոններ են, սակայն որոշիչ դերը պատկանում է հասարակականին։ Ըստ նրա, երեխայի զարգացումն անցում է գործողությունից դեպի միտք՝ զգայական ըմբըռնումների, պատկերների, մտապատկերների, հասկացությունների և գիտելիքների միջոցով, որոնք դրսևորվում և մշակվում են նախախոսքային և խոսքային ռեակցիաներով։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 235)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Վալոն» հոդվածին։ |