Անրի Շտիռլին (ֆր.՝ Henri Stierlin, ապրիլի 2, 1928(1928-04-02)[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս - սեպտեմբերի 10, 2022(2022-09-10)[4][5], Ժնև, Շվեյցարիա[4]) շվեյցարացի լրագրող և գրող, արվեստի և ճարտարապետության պատմաբան։

Անրի Շտիռլին
ֆր.՝ Henri Stierlin
Ծնվել էապրիլի 2, 1928(1928-04-02)[1][2][3][…]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էսեպտեմբերի 10, 2022(2022-09-10)[4][5] (94 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԼոզանի համալսարան և Ցյուրիխի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունարվեստագետ, լրագրող և լուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքstierlinhenri.com

Կենսագրություն խմբագրել

Անրի Շտիռլինը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Նա երաժիշտ Անրի Շտիռլինի և երգչուհի Մարգարիտ Վալոնի որդին էր։ Կրթություն է ստացել Լոզանի և Ցյուրիխի համալսարաններում, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Գրենոբլի համալսարանում։

1955-1962 թվականներին որպես խմբագիր և արվեստի պատմության սյունակագիր աշխատել է շվեյցարական «Tribune de Geneve» թերթում։ Աշխատել է նաև որպես ռադիոլրագրող։

1963 թվականին նշանակվել է շվեյցարական «Radio-TV» ամսագրի գլխավոր խմբագիր, իսկ 1972 թվականին «Werk-Œuvre» ամսագրի ճարտարապետության բաժնի խմբագիր։

Անրի Շտիռլինը խմբագրել է բազմաթիվ պատկերազարդ գրքեր արվեստի և ճարտարապետության վերաբերյալ՝ մասնագիտանալով իսլամական ճարտարապետության, Եգիպտոսի և Հին Ամերիկայի ոլորտներում և դարձել հայտնի ճարտարապետական լուսանկարիչ

2009 թվականին նա գիրք է հրատարակել, որտեղ կասկածի տակ է դնում Նեֆերտիտիի կիսանդրու հնագույն ծագումը[6]։

Նա ամուսնացած է եղել երկու անգամ, երկրորդը՝ 1987 թվականն, ֆրանսիացի Անն Ռիշար-Մոլարդի հետ։

Աշխատություններ խմբագրել

  • Living architecture: ancient Mexican (1968) 192 էջ
  • Encyclopaedia of world architecture volume 2 (1978) 499 էջ
  • The pre-Columbian civilizations: the world of the Maya, Aztecs, and Incas (1979) 95 էջ
  • Art of the Maya : from the Olmecs to the Toltec-Maya (1981) 211 էջ
  • Art of the Aztecs (1982) 36 էջ
  • The cultural history of pre-Columbian America (1984)
  • Art of the Incas and its origins (1984) 240 էջ
  • Ma’yan (1994) 192 էջ
  • Angkor and Khmer art (1997) 96 էջ
  • The art of Islam in the East, from Isfahan to the Taj Mahal, Grund, Paris, 2002.
  • The architecture of Islam — in service of faith and power. Coll discovery, Gallimard, Paris, 2003 Deus ex Machina, Infolio, Gollion, 2004
  • The Roman Empire: from the Etruscans to the decline of the Roman Empire (2004) 240 էջ
  • The art of Mediterranean Islam, from Damascus to Cordoba, Grund, Paris, 2005
  • The photographic vision of architecture: An itinerary in the image, Infolio, Gollion, 2005. 128 p. Splendors of the Persian Empire, Grund, Paris, 2006.
  • The Gold of the Pharaohs (2007) 235 էջ
  • The Pharaohs master builders (2008) 255 էջ
  • Greece : from Mycenae to the Parthenon (2009) 224 էջ
  • Le buste de Néfertiti : Une imposture de l'égyptologie?, Infolio, Gollion, 2009
  • Rituals and mysteries of the deified kings (2010) 224 էջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://news.eseuro.com/entretenimiento/libros/547296.html
  5. 5,0 5,1 5,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  6. Kate Connolly: Is this Nefertiti – or a 100-year-old fake? in: The Guardian, abgerufen am 30. Juli 2007

Արտաքին հղումներ խմբագրել