Անրի Գրեգուար
Անրի Գրեգուար, (ֆր.՝ Gregoire) (մարտի 21, 1881[3][4][5][…], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - սեպտեմբերի 28, 1964[3][4][5][…], Բրյուսել), բելգիացի հելլենագետ, բյուզանդագետ ն հայագետ։ Սովորել է Լիեժի համալսարանում և Սորբոնում։
Անրի Գրեգուար Henri Grégoire | |
---|---|
Ծնվել է | 1881 |
Ծննդավայր | Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա |
Մահացել է | 1964 |
Մահվան վայր | Բրյուսել |
Քաղաքացիություն | Բելգիա |
Ազգություն | բելգիացի |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | բելգիացի հելլենագետ, բյուզանդագետ հայագետ |
Աշխատավայր | Բրյուսելի ազատ համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[1], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[2] |
Գործունեությունը խմբագրել
Փիլիսոփայության և բանասիրության դոկտոր (1902)։ 1909 թվականից դասախոսել է Բրյուսելի Ազատ համալսարանում։ 1924 թվականին հիմնադրել է «Byzantion» հանդեսը։ 1930-1931 թվականներին Բրյուսելում հիմնադրել է Արևելյան և սլավոնանասիրության և պատմության ինստիտուտը, որտեղ դասախոսելու է հրավիրել նաև Նիկողայոս Ադոնցին։ Արժեքավոր են Գրեգուարի ուսումնասիրությունները Պավլիկյան շարժման, բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսի մասին, որտեղ հեղինակը բաժանում է պավլիկյանների միջավայրում էպոսի առաջանալու և ձևավորվելու վերաբերյալ Նիկողայոս Ադոնցի եզրակացությունը։ Կարևոր են Գրիգուարի հոդվածները զորավար Նիկեփորոս Փոկասի, Հերակլիոս կայսեր հայկական ծագման, իններորդ դարի հայազգի նշանավոր գործիչների մասին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.medievalacademy.org/page/CompleteCorrFellow
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
Գրականություն խմբագրել
- Les Armeniens entre Byzance et l’lslam, «Byzantion», 1935, t․ 10։
- Digenis Akritas․ The byzantine epic in history and poetry, N․ Y․, 1942։
- An Armenian Dynasty on the Byzantine Throne, «Armenian Quarterly», 1946, 1։
- Precision geographiques et chronologiques sur les Pauliciens․ «Bulletin de la Classe des Lettres Acad, royale de Belgique», 1947։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 207)։ |