Անտուան Մեյե (ֆր.՝ Antoine Meillet, նոյեմբերի 11, 1866(1866-11-11)[1][2][3][…], Մուլեն[2][4][5] - սեպտեմբերի 21, 1936(1936-09-21)[2][4][6][…], Շատոմեյան[2][4][7]), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։ Ֆրանսիական ակադեմիայի (1924 թ.), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1906 թ.)։

Անտուան Մեյե
Antoine Meillet
Ծնվել էնոյեմբերի 11, 1866(1866-11-11)[1][2][3][…]
Մուլեն[2][4][5]
Մահացել էսեպտեմբերի 21, 1936(1936-09-21)[2][4][6][…] (69 տարեկան)
Շատոմեյան[2][4][7]
ԳերեզմանՄուլեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքերական, Indo-Europeanist, հայագետ, սլավոնագետ և լեզվաբան
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[8], École nationale des langues orientales vivantes?[9], Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց[9] և Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն
Գործունեության ոլորտհամեմատական լեզվաբանություն, հայերեն, Homeric Question?, լատիներեն, Հնդեվրոպական լեզվաբանություն[10], հին հունարեն, historical linguistics?, լեզվաբանություն[10] և սլավիստիկա[10]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[11][12] և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարան և Փարիզի արվեստների ֆակուլտետ
ԿոչումQ15639454?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[13]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[14][10][15], հայերեն և Հին սլավոներեն
Եղել է գիտական ղեկավարԺորժ Դյումեզիլ
Հայտնի աշակերտներԱնդրե Մարտինե[16], Ժոզեֆ Վանդրիես[16], Լուի Ելմսլև, Էմիլ Բենվենիստ[16], Մարսել Կոհեն[16], Ժորժ Դյումեզիլ[16], Michel Lejeune?[16], Louis Renou?[16], Lucien Tesnière?[16], Ժան Պոլան և Alexandru Graur?[17]
Պարգևներ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Antoine Meillet Վիքիպահեստում

1885-1889 թթ.-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ Աշակերտել է Մարսել Բրեալին, Ֆերդինանդ դը Սոսյուրին, Օկյուստ Կարիերին, որից սովորել է ժամանակակից հայերեն։ 1890-1891 թթ.-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել Հակովբոս Տաշյանին, նրանից սովորել է գրաբար։ 1891 թ.-ին այցելել է Հայաստան (երկրորդ անգամ՝ 1903 թ.-ին), Էջմիածնի մատենադարանում զբաղվել բանասիրական աշխատանքով, ուսումնասիրել գրաբարի հնչյունաբանությունը։ 1902-1905 թթ.-ին գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդել Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906-1936 թթ.-ին հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն՝ Քոլեժ դը Ֆրանսում։ 1919 թ.-ին Ֆ. Մակլերի և ուրիշների հետ հիմնել է «Սոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Հայագիտական ընկերություն»-ը), 1920 թ.-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des Études Arméniennes»), 1921 թ.-ին՝ «Ռևյու դեզ էայուդ սլավ»-ը («Revue des Études Slaves»)։

Ընդհանուր լեզվաբանական հայացքներով հարել է Ֆ. դը Սոսյուրի հիմնադրած հասարակագիտական ուղղությանը, հետազոտական սկզբունքներով՝ երիտքերականներին, տարբերվելով լեզվի էության և զարգացման պատճառների իր մեկնաբանությամբ։ Հետևելով Ֆ. դը Սոսյուրին՝ Մեյեն լեզուն դիտել է որպես նշանների համակարգ։ Լեզվական երևույթները և հատկապես լեզվի զարգացումը բացատրել է հասարակության զարգացման պայմաններով, իսկ լեզվի հասարակական էությունը կապել նրա հաղորդակցական գործառույթի հետ։ Համեմատական լեզվաբանության մեջ ընդունել է լեզուների ցեղակցության և ծագումնաբանական դասակարգման սկզբունքները, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերություններն ու տեղաբաշխումը պարզելու համար դիմել է լեզվաբանական աշխարհագրության մեթոդներին, հասարակագիտական ուղղության դիրքերից մեկնաբանել երիտքերականների առաջ քաշած հիմնական դրույթները հնչյունական օրենքի, համաբանության, փոխառության վերաբերյալ, սակայն չի սահմանափակվել նշված սկզբունքներով և առաջ է քաշել լեզվի զարգացման ընդհանուր օրենքներ սահմանելու հարցը։

Զբաղվել է առանձին հնդեվրոպական լեզուների (հունարեն, լատիներեն, հին պարսկերեն, թոխարերեն, գերմաներեն, սլավոներեն, և այլն) ուսումնասիրությամբ։

«Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903 թ.) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2-րդ հրատարակություն, 1968 թ., տե՛ս «Mémoires de la Société de Linguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ծննդական
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мейе Антуан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 ծննդական
  6. 6,0 6,1 6,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  7. 7,0 7,1 7,2 https://www.persee.fr/doc/crai_0065-0536_1952_num_96_4_10016
  8. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  9. 9,0 9,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. http://www.aibl.fr/membres/academiciens-depuis-1663/article/antoine-meillet
  12. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  13. Deutsche Nationalbibliothek Record #118782878 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  14. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  15. CONOR.Sl
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 http://www.slp-paris.com/spip.php?article4
  17. http://www.bibliotecadeva.eu/periodice/romlit/1976/11/romania_literara_1976_11_48.pdf
  18. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.

Գրականություն խմբագրել

  • Անտուան Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1978, 822 Էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 453  
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անտուան Մեյե հոդվածին