Անտոն Օրեխ
Անտոն Օրեխ (ռուս.՝ Антон Орехъ, իսկական անունը` Անդրեյ Կրավչենկո, մայիսի 14, 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող, հայտնի է «Эхо Москвы» և «Детское радио» ռադիոկայաններում իր կատարած աշխատանքներով։
Անտոն Օրեխ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1994) |
Մասնագիտություն | լրագրող և ռադիոհաղորդավար |
Աշխատավայր | Մոսկվայի արձագանքը |
Ծնողներ | հայր՝ Leonid Kravchenko? |
Anton Orekh Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽորհրդային հայրենական աշխատակցի` պետական հեռուստառադիոընկերության նախկին նախագահ Լեոնիդ Կրավչենկոյի որդին է[1]։
1994 թվականին[2] ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը[3]։ Եղել է «Табель о рангах», «Реплика», «Радиодетали», «Русский бомбардир» հաղորդումների հաղորդավարը։ Ուրբաթ գիշերը «Эхо Москвы» ռադիոկայանով վարում է «Один» ռադիոհաղորդման երեքժամյա եթերը, որտեղ անցկացրել է հարյուրից ավելի հաղորդումներ` նվիրված Վլադիմիր Վիսոցկու գործունեությանը։ Եթեր զանգահարած պրանկերների սիրելի զոհն է` բոլոր զանգերին տված իր հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Ըստ Անտոնի խոստովանության` իր սիրելի զանգը պրանկերի զանգն է, որը տևել է մոտ 5 րոպե, որտեղ զանգահարող խուլիգանը պատմել է ձկնորսության ժամանակ իր դեպի Պրիպյատ կատարած ճանապարհորդության մասին մի երկար պատմություն։ Պրանկերը պատմել է հսկայական լոքոների մասին, իսկ զանգի վերջում հայհոյել է։ Այդ ժամանակվանից ի վեր Անտոնը հաճախ է հիշատակում այդ նույն զանգը` նշելով, որ «Ոչ ոք չի համեմատվի Պրիպյատի լոքոների սիրահարի հետ»։
«Հատուկ տառ» տեղեկատվական պորտալում վարում է իր սեփական սյունակը[4]։ «Ежедневный журнал» կայքի մեկնաբանն է[5]։ «Պուտինը պետք է հեռանա» նախագծի կողմնակիցներից մեկն է[6]։
2013 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Վասիլի Ուտկինի և Միխայիլ Շացի հետ «Голеностоп-шоу» ալիքում վարել է «Նաշ Ֆուտբոլ» հաղորդումը[7]։
Օրեխի մեկնաբանություններն ու հայտարարությունները երբեմն բավականին սուր են, դրանք հաճախ են մեջբերում բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում և` արտասահմանյան[8][9][10][11][12]։
Անտոն Օրեխի հոդվածները պարբերաբար հրապարակվում են «The other Russia» անկախ լրատվական պորտալում[13]. Բրիտանական The Independent պարբերականը Անտոն Օրեխին անվանում է «հայտնի առաջադեմ լրագրող»[14]։
Անտոն Օրեխի ամենահայտնի հրապարակումներից կարելի է անվանել «երկնագույն պարեկությունը»[15], որը պատմում է ուղղափառ ակտիվիստների կողմից Մոսկվայի փողոցներում համասեռամոլների հանդիպման վայրերի հնարավոր հսկման մասին, ինչպես նաև` «Պարոնայք, դուք գազաններ եք» հոդվածը, որը պատմում է ոստիկաններին սպանած հանցախմբին ձերբակալելու մասին[16]։ 2009 թվականի դեկտեմբերին «Ռուսաց լեզվի զարգացման կենտրոնի» կողմից անցկացված «Տարվա խոսք» մրցույթի ժամանակ [17] Օրեխի բառախաղը երրորդ տեղն Է զբաղեցրել «Արտահայտություն-2009» անվանակարգում։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացել է «Эхо Москвы» ռադիոկայանի լրագրողուհի Իրինա Մերկուլովայի հետ[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Медиаменеджер перестройки — Русская жизнь
- ↑ «Наш дом на Моховой» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Вероника Боде. «Все свободны. Журналист, обозреватель радио «Эхо Москвы» Антон Орехъ». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Антон Орех». Информационный портал «Особая буква». 22 июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Хиддинк – за Италию, Лапорта – за Каталонию». Радиостанция «Свобода». 4 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Антон Орех (06 августа 2010). «Рында, нах!». Путин должен уйти. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Допародировались! Теленеделя с Александром МЕЛЬМАНОМ». Московский комсомолец. 2013 թ․ նոյեմբերի 7.
- ↑ Michael Schwirtz (2 марта 2009). «Putin's Party Wins Regional Elections» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Cathy Young (5 мая 2010). «Behind Mother Russia's Outrage Over Adoption Case» (անգլերեն). RealClearPolitics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Peter Baker. «Which Way Did It Go?» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Mansur Mirovalev (5 декабря 2008). «Putin names Cabinet, bringing loyalists from Kremlin» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Paul Goble. «US Planning to Treat Russia as It did the USSR, Moscow Commentator Says» (անգլերեն). Georgian Daily. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Anton Orekh (8 мая 2008). «Putin or Medvedev: Who Will Lead?» (անգլերեն). The Other Russia.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Shaun Walker (8 октября 2009). «Grandson sues newspaper for Stalin 'libel'» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Антон Орехъ. «Голубой патруль». Научный Атеизм. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Антон Орехъ (11 июня 2010). «Господа, вы звери». EJ.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ ««Антикризисный», «зомбоящик», «медвепутия»». журнал «Русский репортёр». 16 декабря 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Антон Орехъ , обозреватель радиостанции "Эхо Москвы"». Официальный сайт радиостанции «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.