Անտոն Ալեքսանդրի Պոնկրաշով (ռուս.՝ Антон Александрович Понкрашов, ապրիլի 23, 1986(1986-04-23), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հայտնի բասկետբոլիստ, ով «Նիժնի Նովգորոդ» բասկետբոլային ակումբի կողմից հանդես է գալիս ՎՏԲ Միացյալ լիգայում։ Նա կարող է խաղալ որպես հարձակվող պաշտպան կամ խաղարկող։

Անտոն Պոնկրաշով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 23, 1986(1986-04-23) (37 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝ԲԿՄԱ Մոսկվա, BC Spartak Saint Petersburg?, Խիմկի ԲԱ և ՈՒՆԻԿՍ ԲԱ
200 սանտիմետր
Քաշ՝96 կիլոգրամ

Մասնագիտական կարիերա խմբագրել

Պոնկրաշովը «Պուլկովոյին» միացել է 2001/02 մրցաշրջանում։ Նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Լենվո» 2002/03 մրցաշրջանի համար։ Այնուհետև նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Սպարտակ»՝ 2004/05 մրցաշրջանի համար։ Ապա 2006/07 մրցաշրջանի համար միացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Պոնկրաշովը տեղափոխվել է Մոսկվայի մարզ «Խիմկի» 2007/08 մրցաշրջանի համար և վերադարձել է Մոսկվայի ԲԿՄԱ 2009/10 մրցաշրջանից առաջ։

Պոնկրաշովը 2010 թվականին NBA -ի ամառային լիգայում հանդես է եկել «Ֆինիքս Սանս» - ում[1]։ 2010 թվականի հուլիսի 21-ին նա երկու տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Սպարտակ» ակումբի հետ[2]։ 2011 թվականի հուլիսին նա երկամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ՝ երրորդ տարվա տարբերակով[3]։ Նա ԲԿՄԱ-ից կրկին հեռացել է 2013 թվականի հունիսին[4]։

2014 թվականի փետրվարի 16-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Լոկոմոտիվ Կուբան» -ի հետ[5]։ 2014 թվականի օգոստոսի 17-ին նա պայմանագիր է կնքել «Կարմիր հոկտեմբեր» - ի հետ[6]։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին նա հեռացել է «Կարմիր հոկտեմբերից» և երեք տարվա պայմանագիր է կնքել Կազանի Ունիկսի հետ[7]։ 2017 թվականի հունիսի 15-ին նա կրկին պայմանագիր է կնքել ՈՒՆԻԿՍԻ հետ[8]։

2019 թվականի հուլիսի 17-ին նա պայմանագիր է կնքել ՎՏԲ Միացյալ լիգայի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[9]։ 2020 թվականի հուլիսի 7-ին Պոնկրաշովն ազատվել է ռուսական ակումբից։

2021 թվականի փետրվարի 3-ին նա պայմանագիր է կնքել ՎՏԲ Միացյալ լիգայի «Խիմկի» ակումբի հետ[10]։ Պոնկրաշովը մեկ խաղում միջինը վաստակել է 5,2 միավոր, 3,1 գոլային փոխանցում և 3,0 անդրադարձ։

2021 թվականի հոկտեմբերի 7-ին նա պայմանագիր է կնքել Իրանի բասկետբոլի սուպերլիգայի «ՆԱԶՄ Ավարան Սիրջանի» հետ[11]։

2022 թվականի հուլիսի 15-ին նա պայմանագիր է կնքել ՎՏԲ Միացյալ լիգայի «Նիժնի Նովգորոդ» բասկետբոլային ակումբի հետ[12]։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

Պոնկրաշովը նաև Ռուսաստանի բասկետբոլի հավաքականի անդամ է։ Ռուսաստանի հավաքականի կազմում նա նվաճել է 2007 թվականի Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը և 2011 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ridiculousupside.com - NBA Summer League Rosters Vegas.
  2. Spartak St. Petersburg inks Ponkrashov
  3. CSKA brings Ponkrashov back again
  4. CSKA Moscow part ways with Anton Ponkrashov
  5. Lokomotiv Kuban adds Anton Ponkrashov
  6. Anton Ponkrashov signs with Krasny Oktyabr
  7. Anton Ponkrashov signs a three-year contract with Unics Kazan
  8. Anton Ponkrashov signs a 2+1 contract with Unics Kazan
  9. «Zenit lands Anton Ponkrashov» (անգլերեն). Sportando. 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. «Khimki Moscow lands Anton Ponkrashov» (անգլերեն). Sportando. 2021 թ․ փետրվարի 3. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Sirjan lands Anton Ponkrashov, ex Khimki». Eurobasket. 2021 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. ««Нижний Новгород» подписал контракт с Антоном Понкрашовым». nn-basket.ru (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 15. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Anton Ponkrashov Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել