Անտոն Գելոնկին (ռուս.՝ Антон Гелонкин, հայտնի է նաև որպես Անտոն Դոլգով (ռուս.՝ Антон Долгов), Էնթոնի Փեյթոն (անգլ.՝ Anthony Peyton), 1964), բանկի ռուս նախագահ, որն անհետացել է 1995 թվականին Մոսկվայի քաղաքային բանկի փլուզման ժամանակ[1] և հետագայում՝ 2006 թվականին, դատապարտվել է միջազգային կազմակերպված համացանցային խարդախության համար։

Անտոն Գելոնկին
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ԱնձնանունԱնտոն Խմբագրել Wikidata
Ծննդյան օր1964 Խմբագրել Wikidata
Մեղավոր է ճանաչվելԽարդախություն Խմբագրել Wikidata
Մասնագիտությունֆինանսիստ Խմբագրել Wikidata

Մոսկվայի քաղաքային բանկ խմբագրել

Անտոն Դոլգովը Մոսկվայի քաղաքային բանկի կամ Moscow City բանկի նախագահն էր։ 1995 թվականի օգոստոսի վերջին նա անհետացել էր անհայտ չափի գումար յուրացնելուց հետո[1]։ Հետագայում բանկը փլուզվել է՝ 100 մլն ԱՄՆ դոլարի պարտքերով[2]։

Անձնական տվյալների գողություն խմբագրել

Բրիտանական ոստիկանությունը կարծում է, որ 1996 թվականից սկսած Անտոնը ղեկավարել է կազմակերպված միջազգային հանցավոր խումբ, որը գտնվել է Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասում։ Այդ խումբը խաբել է ամերիկյան, բրիտանական և իսպանական բանկային հաշիվների սեփականատերերին և «համակարգված խաբել է բրիտանական և արտերկրի քլիրինգային բանկերին և ֆինանսական այլ հաստատություններին»[3] և այդ ամենը առանց բացահայտվելու կառավարել է տասը տարի[4]։

Բանդան օգտագործել է վարկաբեկված վարկային քարտեր՝ նախ էլեկտրոնային ապրանքներ գնելու համար, որոնք առաքել է փոստարկղերի երկակի շերտի հասցեներով[3]՝ խաբեբաների և ապրանքների միջև կապը նվազեցնելու համար, իսկ հետո դրանք վաճառել է eBay-ով ինչպես Մեծ Բրիտանիայի ներսում, այնպես էլ դրսում։ Ներառված այլ գործողություններ. գողացված քարտի մանրամասների օգտագործում՝ առցանց խաղային հաշիվներ ստեղծելու և շահումները վերահղելու համար՝ գողացված գումարները հղելով հարյուրավոր բանկային հաշիվների վրա[4]։

2004 թվականի վերջին ոստիկանությունը ներխուժել է Բարսելոնայում գտնվող ավազակախմբի ներկայության վայր՝ ձերբակալելով Անդրեաս Ֆյուրմանին և Ինտերպոլի կալանքի միջազգային օրդեր տրամադրելով Էնթոնի Փեյթոնի (Գելոնկինի մականունը) նկատմամբ։

2005 թվականի հունվարին ավազակախմբի շտաբում կատարված գողության վայր է կանչվել ոստիկանություն, որտեղ հայտնաբվերել է Գելոնկինի անունը, իսկ ավելի ուշ հայտնաբերել են, որ նրան հետախուզում է Ինտերպոլը։ Սա հանգեցրել է ոստիկանական գործողության, որի արդյունքում ձերբակալվել է էստոնացի Ալեքսեյ Կոստապը, որը, սակայն, մինչև ձերբակալվելը հասցրել է գործարկել մի համակարգ, որով կոդավորել է ավազակախմբի համակարգիչներում պահվող գրառումները։ Չնայած ոստիկանության ՏՏ փորձագետների ջանքերին, տվյալները չեն վերծանվել։ Կոստապը մեղավոր է ճանաչվել խարդախության և արդարադատության ընթացքին խոչընդոտելու դավադրության մեջ։ Բանդայի մեկ այլ անդամ՝ լիտվացի Ռոմանոս Վասիլաուսկասը, խոստովանել է, որ դիտավորությամբ պահել է կեղծ անձնագրեր[5]։ Նա դատապարտվել է տասնութ ամսվա ազատազրկման։ Անտոն Գելոնկինն «ընդունել է խարդախության, խաբեությամբ ծառայություններ ստանալու, հանցավոր սեփականություն ձեռք բերելու, օգտագործելու և տիրապետելու, ինչպես նաև այդ սեփականությունը «իրավազորությունից» հեռացնելու դավադրությունները»[3] և դատապարտվել է վեց տարի ժամկետով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RICHARD W. STEVENSON (1995 թ․ սեպտեմբերի 12). «In New Economy, Russians Cannot Rely on Their Banks». The New York Times. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
  2. «Three guilty of identity fraud which netted millions». the Guardian (անգլերեն). 2006 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Russian bank chief jailed for identity theft racket». This is London. Evening Standard. 2006 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
  4. 4,0 4,1 David Pallister (2006 թ․ դեկտեմբերի 1). «Three guilty of identity fraud which netted millions». The Guardian. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
  5. Antipov, Alexander (2006 թ․ դեկտեմբերի 20). «В Великобритании завершился суд над киберпреступниками». www.securitylab.ru (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 13-ին.