Անտոնի Մատեուս դոս Սանթոս (պորտ.՝ Antony Matheus dos Santos,փետրվարի 24, 2000(2000-02-24)[1], Օզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա[2][1]), առավել հայտնի որպես Անտոնիո (պորտ.՝ Antony), բրազիլացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող։ Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Անտոնի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 2000(2000-02-24)[1] (24 տարեկան)
ԾննդավայրՕզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա[2][1]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մայրենի լեզուբրազիլիական պորտուգալերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Antony Matheus dos Santos Վիքիպահեստում

Ակումբային կարիերա խմբագրել

Օզասկուում ծնված Անտոնին 2010 թվականին սկսել է մարզվել «Սան Պաուլու» ակումբի ֆուտբոլի ակադեմիայում։ 2018 թվականին Սան Պաուլոյի մինչև 17 տարեկանների թիմի կազմում հաղթել է Ճապոնիայում կայացած Ջեյ լիգայի ամառային ընկերական մրցաշարում և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող[3]։ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Անտոնին, Էլինյոն և Իգոր Գոմիսը տեղափոխվել են «Սան Պաուլոյի» առաջին թիմ[4]։ Այդ ժամանակ Անտոնին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Սան Պաուլոյի» հետ մինչև 2023 թվականը[3]։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին նա իր նորամուտը նշել է «Եռագույնների» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Էլինյոյին Բրազիլիայի առաջնության Ա Սերիայի «Գրեմիոյի» դեմ խաղում[5][6]։ 2019 թվականի փետրվարի 13-ին իր նորամուտը նշել է Լիբերտադորեսի գավաթում՝ փոխարինման դուրս գալով արգենտինական «Տալյերեսի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի վերջնամասում[7]։ 2020 թվականի փետրվարի 22-ին հինգ տարվա պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ[8]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15,75 միլիոն եվրո և կարող է ավելանալ՝ հաշվի առնելով բոնուսները[8]։ 2022 թվականի օգոստոսի 30-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Անտոնիի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելու մասին[9]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 95 միլիոն եվրո (82 միլիոն ֆունտ), սակայն որոշակի բոնուսների հասնելու դեպքում կարող է աճել ևս 5 միլիոն եվրոյով (4,3 միլիոն ֆունտ)։ Անտոնին անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային նվաճումներ խմբագրել

«Այաքս»

«Մանչեսթեր Յունայթեդ»

Բրազիլիայի հավաքական (Մ-23)

Անձնական նվաճումներ խմբագրել

  • Ամսվա խաղացողը Էրեդիվիզիում[11]՝ դեկտեմբեր 2020
  • Ամսվա տաղանդ Էրեդիվիզիում՝ դեկտեմբեր 2021[12]

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2023 թվականի մայիսի 25-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա[13] Երկրի
գավաթ[14]
Լիգայի
գավաթ[15]
Միջազգային գավաթներ[16] Այլ[17] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սան Պաուլո 2018 3 0 0 0 0 0 0 0 3 0
2019 29 4 1 0 1 0 14 2 45 6
2020 0 0 0 0 2 0 2 0 4 0
Ընդամենը 32 4 1 0 0 0 3 0 16 2 52 6
Այաքս 2020/21 32 9 4 1 10 1 46 11
2021/22 23 8 3 2 7 2 0 0 33 12
2022/23 2 1 0 0 0 0 1 1 3 2
Ընդամենը 57 18 7 3 0 0 17 3 1 1 82 25
Մանչեսթեր Յունայթեդ 2022/23 25 4 5 1 5 1 9 2 44 8
Ընդամենը 25 4 5 1 5 1 9 2 0 0 44 8
Ընդամենը կարիերայի ընթացքում 114 26 13 4 5 1 29 5 17 3 178 39

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.ogol.com.br/player.php?id=619622&epoca_id=152
  2. 2,0 2,1 2,2 https://www.opovo.com.br/copa-do-mundo-2022/2022/12/02/antony-quem-e-o-jogador-do-brasil-na-copa-do-mundo-2022.html
  3. 3,0 3,1 «São Paulo renova contrato de Antony até setembro de 2023» (պորտուգալերեն). Globo Esporte. 2018 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Garotos da base são promovidos e treinam no São Paulo; Everton corre de novo no gramado» (պորտուգալերեն). Globo Esporte. 2018 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Com apoio de Lucas Moura, Antony celebra estreia pelo São Paulo» (պորտուգալերեն). Gazeta Esportiva. 2018 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  6. «SP empata com Grêmio e desperdiça chance de superar rival direto pelo G-4» (պորտուգալերեն). UOL Esporte. 2018 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  7. «São Paulo Futebol Clube - Club Atlético Talleres» (անգլերեն). Transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  8. 8,0 8,1 «Ajax contracteert Antony Matheus dos Santos» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 11.1.2021-ին.
  9. «United reaches agreement for Antony transfer» (անգլերեն). Manchester United F.C. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Man Utd transfer news: Antony signs from Ajax for £82m» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Antony named Eredivisie Player of the Month» (անգլերեն). Eredivisie. 2021 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  12. «Ajax still provides most players for the Team of the Month» (անգլերեն). Eredivisie. 2022 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  13. Чемпионат Бразилии, Эредивизи, английская Премьер-лига.
  14. Кубок Бразилии, Кубок Нидерландов, Кубок Англии.
  15. Кубок Английской футбольной лиги.
  16. Южноамериканский кубок, Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА.
  17. Лига Паулиста, Суперкубок Нидерландов

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի (ֆուտբոլիստ)» հոդվածին։