Անտոնիո Լաբրիոլա (իտալ.՝ Antonio Labriola, Անտոնիո, հուլիսի 2, 1843(1843-07-02)[1][2][3][…], Կասինո, Պապական մարզ - փետրվարի 12, 1904(1904-02-12)[1][3], Հռոմ, Իտալիա), իտալացի փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան և պրոպագանդիստ։

Անտոնիո Լաբրիոլա
Antonio Labriola
Ծնվել էհուլիսի 2, 1843(1843-07-02)[1][2][3][…] Կասինո, Պապական մարզ
Մահացել էփետրվարի 12, 1904(1904-02-12)[1][3] (60 տարեկան) Հռոմ, Իտալիա
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Ուղղությունմարքսիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս, լրագրող և գրող
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան
Գործունեության ոլորտքաղաքական փիլիսոփայություն
Ալմա մատերՆեապոլի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][4]
Ազդվել էՅոհան Ֆրիդրիխ Հերբարթ, Կարլ Մարքս և Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
Երեխա(ներ)Թերեզա Լաբրիոլա
 Antonio Labriola Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Նեապոլի համալսարանը։ 1874 թվականից՝ գործնական փիլիսոփայության և մանկավարժության պրոֆեսոր Հռոմի համալսարանում։ 1890-ական թվականների սկզբներին ծանոթանալով Կառլ Մարքսի աշխատություններին՝ ձախհեգելականությունից և հերբարթականությունից անցել է մարքսիզմին։

Նամակագրական կապ է ունեցել Ֆ. Էնգելսի հետ։ Մասնակցել է Իտալիայի և միջազգային բանվորական շարժումներին։ Քննարկել է պատմական մատերիալիզմի պրոբլեմները, զարգացրել դասակարգերի, պատմության մեջ ժողովրդի ու անհատի դերի, պետության, հեղափոխության և այլ հարցեր։ Լաբրիոլայի հայացքներում կան որոշ հակասություններ ու սխալներ։ Նա թերագնահատել է պրոլետարիատի դիկտատուրայի ուսմունքը, բանվոր դասակարգի և նրա դաշնակիցների հետ պրոլետարիատի կուսակցության փոխհարաբերության նշանակությունը, ճիշտ չի ըմբռնել ազգային հարցը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Լաբրիոլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 466