Անտոնին Բենևից (մարտի 26, 1833(1833-03-26)[1][2], Přívrat - մայիսի 29, 1926(1926-05-29)[1][2], Doksy[1]), չեխ ջութակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ։

Անտոնին Բենևից
Բնօրինակ անունչեխ․՝ Antonín Bennewitz
Ծնվել էմարտի 26, 1833(1833-03-26)[1][2]
Přívrat
Երկիր Չեխոսլովակիա
Մահացել էմայիսի 29, 1926(1926-05-29)[1][2] (93 տարեկան)
Doksy[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, կոնցերտմայստեր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրՊրահայի կոնսերվատորիա
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
Ստորագրություն
Ստորագրություն
 Antonín Bennewitz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1833 թվականի մարտի 26-ին Չեխիայում։ Անտոնին Բենևիցը գերմանացու և չեխ կնոջ որդի է եղել։ 1852 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան՝ Մորից Միլդների դասարանը։ 1852-1861 թվականներին նա ջութակահար էր Պրահայի դասային թատրոնում, միևնույն ժամանակ հանդես էր գալիս եվրոպական տարբեր երկրներում որպես մենակատար։ Որպես անսամբլի կատարող նա մասնակցել է Բեդրժիխ Սմետանայի դաշնամուրային տրիոյի պրեմիերային[3]։

Որպես դիրիժոր 1896 թվականի հունիսի 3-ի կիսամյակային համերգում նա առաջին անգամ կատարել է Անտոնին Դվորժակի «Ջրային», «Կեսօր» և «Ոսկե ճախարակ» սիմֆոնիկ բանաստեղծությունները[4][5]։

1865 թվականից կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել, իսկ 1882-1901 թվականներին՝ կոնսերվատորիայի ռեկտոր։ Պրահայի կոնսերվատորիայի պաշտոնական կայքը Բենևիցի ղեկավարման շրջանն անվանել է «ոսկե ժամանակ»[6]։ Նա Կամմերմուսիկվերինի հիմնադիրներից մեկն էր, ում ազգային իդեալները դրդել են, որ Բեդրիժիխ Սմետանան գրի e-moll «Իմ կյանքից»[7]։

19-րդ և 20-րդ դարերի սկզբին Բեննևիցի ուսանողների թվում հայտնի չեխ երաժիշտներն էին՝ Ֆրանց Լեհարը, Յոսեֆ Սուկը,Ֆրանտիշեկ Օնդրժիչեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Bedrich Smetana». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Černušák, Gracián; Štědroň, Bohumír; Nováček, Zdenko Československý hudební slovník. — Státní hudební vydavatelství. — p. 83 с.
  5. «Bedrich Smetana». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Stručná historie Pražské konzervatoře (չեխ.)
  7. Robin Stowell, Jonathan Cross The Cambridge Companion to the String Quartet. — Cambridge University Press, 2003-11-13. — 394 с. — ISBN 978-0-521-00042-0

Գրականություն խմբագրել

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 64. — ISBN 5-85270-033-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Բենևից» հոդվածին։