Անտոնինա Վասիլևնա Գունչենկո (ռուս.՝ Антонина Васильевна Гунченко, ամուսնոությունից հետո՝ Սելեսկերիդի, հուլիսի 3, 1924(1924-07-03)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2004(2004-03-10)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1967)։ Դերասան Մաքսիմ Գրեկովի կինը (1922-1965)[2]։

Անտոնինա Գունչենկո
Ծնվել էհուլիսի 3, 1924(1924-07-03)[1]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 2004(2004-03-10)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Անտոնինա Գունչենկոն ծնվել է 1924 թվականի հուլիսի 3-ին Օդեսայում։ 1945 թվականին ընդունվել է Մոսկվայի Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1949 թվականին (Աննա Օրոչկոյի արվեստանոց)[3]։

Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ աշխատել է մինչև ստեղծագործական կյանքի վերջ՝ 1949-1995 թվականներ։ 45 տարի աշխատել է միևնույն բեմում՝ դառնալով թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը[2]։ Կինոյում նկարահանվել է հազվադեպ։

Անտոնինա Գունչենկոն մահացել է 2004 թվականի մարտի 10-ին Մոսկվայում՝ երկրորդ կաթվածից հետո։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը (հողակտոր №25)[4]։

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1948 Իվան Տուրգենև Ռուբեն Սիմոնով
Ալեքսանդր Գաբովիչ
(համառեժիսոր Աննա Օրոչկո)
Նախօրեին Ելենա[5]
1950 Կոնստանտին Ֆեդին Բորիս Զախավա Առաջին բերկրանքը Լիզա Մեշկովա[6]
1952 Ուիլյամ Շեքսպիր Աննա Օրոչկո

Եվգենի Սիմոնով

Վերոնացի երկու ազնվական Ջուլիա[7]
1956 Էդուարդո դե Ֆիլիպո Եվգենի Սիմոնով Ֆիլումենա Մարտուրանո Դիանա
1956 Ալբեր Ժերի Նիկոլայ Գրիցենկո
Դինա Անդրեևա
Վլադիմիր Շլեզինգեր
Վեցերորդ հարկ Ժաննա
1956 Մաքսիմ Գորկի Ռուբեն Սիմոնով Ֆոմա Գորդեև Պավլինկա
1957 Արբուզովյան ստուդիա Եվգենի Սիմոնով Քաղաքն արշալույսին Լյոլյա Կորնևա
1960 Ալեքսանդր Ֆրեդրո Ալեքսանդր Ռեմիզովա Տիկնայք և հուսարները Յուզի ծառա
1960 Ալեքսեյ Արբուզով Ռուբեն Սիմոնով Տասներկուերորդ ժամ Յանինա
1960 Անատոլի Սոֆրոնով Եվգենի Սիմոնով Աստվածների վախճանը Ֆլորենս
1962 Եվգենի Սիմոնով Ալեքսեյ Բերեժնոյ Վալյա
1965 Լեոնիդ Մալյուգին Ալեքսանդր Ռեմիզովա Ծաղրական իմ երջանկությունը Մարիա Չեխովա[8]
1966 Իսահակ Բաբել Ռուբեն Սիմոնով Հեծյալ բանակ Էլիզա
1978 Յարոսլավ Իվաշկևիչ Աուգուստ Կովալչիկ Ամառը Նոանում Ժորժ Սանդ
1978 Լև Տոլստոյ Ինչով են մարդիկ ապրում Իրինա Իլյինսկայա
1979 Ազատ Աբդուլին Օլեգ Ֆորոստենկո
Վյաչեսլավ Շալևիչ
Տասներեքերորդ նախագահը առաջին ատենակալ
1992 Ալեքսանդր Օստրովսկի Արկադի Կաց Բալզամինովի ամուսնությունը Բալզամինովա

Ռադիոներկայացումներ խմբագրել

Տարի Ներկայացում Դեր
1980 Կոմս Մոնտե-Քրիստո Մերսեդես

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1957 Մենամարտ մարմնավաճառ
1958 Դժվար երջանկություն Մարիա
1959 Քաղաքն արշալույսին Լյոլյա
1968 Դորիան Գրեյի դիմանկարը (հեռուստաներկայացում) կին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Гунченко Антонина Васильевна». kino-cccp.net (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  3. «Антонина Гунченко / Театр им. Евгения Вахтангова. Официальный сайт». Театр им. Евгения Вахтангова. Официальный сайт. (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  4. «Антонина Гунченко». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  5. «Накануне (1948)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Первые радости (1950)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Два веронца (1952)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Насмешливое мое счастье (1965)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.